«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Թեհլերյանն արդարացրեց հայոց վերժը

15/03/2015 20:28

Թեհլերյանն արդարացրեց հայոց վերժը

Բեռլին: 1921 թվականի մարտի 15-ին Շարլոտենբուրգում, Հարդենբերգ փողոց. ատրճանակից արձակված մի գնդակով կատարվել է սպանություն:

-Ո՞վ է սպանվել:

- Սպանվել է մի մեծ ոճրագործ, քաղաքական մի մարդասպան, թուրք մի ճիվաղ:

-Ո՞վ է սպանել:

- Երիտասարդ մի հայ, ուսանող:

-Ո՞վ է սպանվել:

-Սպանվել է մեկը, որ արժանի է եղել մահապատժի:

Դատավոր. - Հանցավո՞ր է ամբաստանյալ Սողոմոն Թեհլերյանը` ծնված 2 ապրիլի, 1896 թվականին, ի Բագառիճ, թրքահպատակ և հայ բողոքական, 1921 թվականի մարտի 15-ին Շարլոտենբուրգում մի մարդու` Թալեաթ փաշային սպանելու համար:
Ատենակալ - Պատվով ու խղճով վկայում եմ երդվյալների որոշումը` Ոչ:

«Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը» (սղագրություն) գրքից մի փոքրիկ հատված:

1896թ.-ի ապրիլի 2-ին Ներքին Բագառիճ գյուղում (Արևմտյան Հայաստան) ծնվեց ազգային հերոս Սողոմոն Թեհլերյանը (Թեհլիրեան): Թեհլերյանի անունը մշտապես գրվեց պատմության էջերում երիտթուրքերի ներքին գործերի նախարար և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ, 1.5 մլն զոհված հայերի պատասխանատուին՝ Թալեաթ փաշային, գնդակահարելու համար։ Առաջին Համաշխարհային պատերազմը սկսվելուն պես Թեհլերյանը մեկնել է Հայաստան, ուր մասնակցել է կամավորական շարժմանը Անդրանիկի գնդում։ 1915թ. Թեհլերյանը Հայոց ցեղասպանությունը վերապրողներից է: 1921թ. նա մասնակցել է Դաշնակցության «Նեմեսիս» գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազմակերպչին՝ Թալեաթ փաշային։ Նույն տարվա մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հայդենբուրգ փողոցում Սողոմոն Թեհլերյանը գնդակահարում է Թալեաթին և ձերբակալվում, սակայն 1921թ. հունիսի 2-ին գերմանական դատարանը արդարացնում է ճանաչում Սողոմոն Թեհլերյանին։ Թեհլերյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի Դալմատինսկա փողոցի թիվ 78 տանը։ 1945-ից հետո բնակություն է հաստատել ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, որտեղ էլ մահացել է 1960թ. մայիսի 23-ին։

 

 

По Теме

Арменалогия

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас`