Փաշինյանի կոշտ պատասխանը՝ Ալիևին Նժդեհին ֆաշիստ ներկայացնելու վերաբերյալ

Փաշինյանի կոշտ պատասխանը՝ Ալիևին Նժդեհին ֆաշիստ ներկայացնելու վերաբերյալ

Էրեբունի ամրոցի տարածքում նոր տաճարի հիմքեր և խճածածկ հատակ են հայտնաբերվել

17/09/2019 00:20

Էրեբունի ամրոցի տարածքում նոր տաճարի հիմքեր և խճածածկ հատակ են հայտնաբերվել

Հայ-ֆրանսիական արշավախմբի համատեղ իրականացրած պեղումների արդյունքում Էրեբունու պատմահնագիտական արգելոցում բացահայտվել են նոր տաճարի հիմքեր, որի հետ միասին տաճարների թիվը հասնում է երեքի:

Իյուբսաի տաճարի առջև գտնվել է գեղեցիկ խճածածկ հատակ, ինչն էլ առիթ է տալիս ենթադրել, որ Վանի թագավորության ժամանակաշրջանում տաճարների առջև ծիսակատարություններ անցկացնելու սովորույթ է եղել:

Այս մասին սեպտեմբերի 16-ին լրագրողներին հայտնեցին հնագիտական արշավախմբի ղեկավարներ, մշակութային ժառանգության պահապան Ստեֆան Դեշամը, Էրեբունի թանգարանի և հնավայրի տնօրեն Միքայել Բադալյանը:

«Այս պեղումները ոչ միայն Հայաստանի պատմության և հնագիտության, այլև ամբողջ Հին Մերձավոր Արևելքի հնագիտության ուսումնասիրման համար են կարևոր: Պեղումներն ապացուցում են, որ այն, ինչ գիտենք Էրեբունու մասին, պետք է վերարժևորել»,- ասաց Բադալյանը:

Նա ընդգծեց, որ այս տարի բացահայտել են նոր տաճարի հիմքեր, որը մասամբ բացվել էր 2016 թվականին:

«Տաճարի առկայությունն ապացուցում է, որ ինչ-որ փուլում, Էրեբունու կրոնական տարածքն ունեցել է երեք տաճար, որոնք գործել են միաժամանակ` Խալդի տաճարը, Իյուբսաի տաճարը և նոր բացահայտված ու հզոր հիմքերով տաճարը: Հետաքրքիր էր նաև Իյուբսաի տաճարի դիմաց գտնված ֆանտաստիկ գեղեցիկ խճաքարերով հատակը: Այն կարող է ուշագրավ լինել ոչ միայն հայաստանցիների, այլև զբոսաշրջիկների համար»,- շեշտեց Էրեբունի թանգարանի և հնավայրի տնօրենը:

Ստեֆան Դեշամի խոսքով` հնավայրում պեղումներ են իրականացվում 1950-60-ական թվականներից:

«Որոշ բաներ մասամբ վերականգնվել են 60-ականների վերջին, սակայն մենք որոշեցինք նոր հետազոտություններ անել` գտնելով, որ ամրոցը դեռ նոր բացահայտումների տեղ ունի։ Պեղումները ցույց տվեցին, որ Էրեբունու շնորհիվ կարող ենք վերաիմաստավորել ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի ժամանակագրական մի քանի փոփոխություններ»,-շեշտեց նա ու հավելեց, որ անցյալ շաբաթվա ընթացքում հնավայրն ուսումնասիրվել է նորագույն տեխնոլոգիաների միջոցով:

Հայկական և ֆրանսիական արշավախմբերը Էրեբունի ամրոցի տարածքում համատեղ պեղումներ են իրականացնում 2008 թվականից: Համագործակցությունն իրականացվում է Ֆրանսիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Երևանի քաղաքապետարանի, Էրեբունի թանգարանի, Հայաստանի հնագիտության և ազգագրության ինստիտուտի աջակցությամբ:

По Теме

Арменалогия

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас`