Աշխարհի բազմաթիվ երկրներ այցելած բլոգերի արկածները Հայաստանում

Աշխարհի բազմաթիվ երկրներ այցելած բլոգերի արկածները Հայաստանում

Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարարը չհերքեց գազի թանկացման հնարավորությունը

16/12/2014 17:42

Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարարը չհերքեց գազի թանկացման հնարավորությունը

ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ԱԺ այսօրվա արտահրթ նիստում Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանից հետաքրքրվեց, թե արդյոք Ունեն հաշվարկ, թե այսօր ձևավորված կուրսի պարագայում և ապագայում՝ օրերս կամ մեկ ամիս հետո, էլեկտրաէներգիայի և գազի սակագների ինչպիսի փոփոխություն է սպասվում, գոնե դա ասեք

Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարարը պատասխանեց, որ թվերը չի կարող հնչեցնել, բայց ֆինանսական առողջացման ծրագրի նախագիծը բոլոր խնդիրների լուծումը պետք է տա, որոնք կուտակվել են վերջին երեք տարիների ընթացքում:

Լրագրողների հարցին ի պատասխան՝ Արեգ Գալստյանը նույնպես հստակ չպատասխանեց. «Քննարկման փուլում է գտնվում, չենք կարող հստակ ասել: Հասկանալի է, որ այս բավական ծանր իրավիճակում, որ ստեղծվել է այսօր, այդ հարցերը միանշանակ պետք է քննարկենք և հասկանանք մեր անելիքները: Ես չեմ կարող պատասխանել, դա նուրբ հարց է և պորֆեսիոնալ ֆինանսիստներ պետք է ներգրավված լինեն: Պրոֆեսիոնալները պետք է գնահատեն, թե դրա հետևանքով ինչ բեռ է նստում համակարգի վրա, չի նստում, եթե նստում է, ապա ինչպես պետք է արձագանքենք»,- ասաց փոխնախարարը: 

По Теме

Арменалогия

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас`