Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Եկեք պարզենք, Մադրիդյան սկզբունքները որտեղ են կանգնած․ Փաշինյան

13/11/2019 16:12

Եկեք պարզենք, Մադրիդյան սկզբունքները որտեղ են կանգնած․ Փաշինյան

Եկեք պարզենք, Մադրիդյան սկզբունքները որտեղ են կանգնած, հասկանանք, որ այս վիճակն է ու նոր գնանք առաջ։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ նկատի ուներ Արցախի ԱԺ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, երբ հնչեցրեց այն միտք, որ գուցե հիմա պետք է նոր փաստաթուղթ դնել բանակցությունների սեղանին։

Փաշինյանը հարցին պատկերավոր մոտեցավ, նշեց, որ բոլորս կարող ենք Հայաստանի տարբեր քաղաքներով գնալ և ինչ-որ խաչմերուկում հանդիպելու ենք, բայց երբ Գավառի խաչմերուկում պարզվի, որ «մեկն ուզում է գնալ Գյումրի, մյուսը Արմավիր, էն երրորդը՝ Արտաշատ, դա նշանակում է պրոբլեմ կա այդ Մադրիդյան սկզբունքների մեջ, ինչ որ մեկը, ինչ-որ մեկին խաբում է, իսկ մենք չենք ուզում բանակցային գործընթացում և ընդհանրապես մեր հարաբերություններում որևէ մեկին խաբենք»։

По Теме

Арменалогия

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас`