Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Դալմայում քանդել են 16-րդ դարի գինու հնձանը. ԿԳՄՍՆ ուշանում է (տեսանյութ)

16/11/2019 20:38

Դալմայում քանդել են 16-րդ դարի գինու հնձանը. ԿԳՄՍՆ ուշանում է (տեսանյութ)
Դալմայի այգեգործներից ահազանգ է ստացվել, որ այնտեղ գտնվող 16-17-րդ դարերի գինու հնձանը քանդել են: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է բնապահպան Մարի Չաքրյանը:

«Այդպես է կարգադրված»,- պատասխանել են այգեգործներին: Հնձանը հողին է հավասարեցվել:

Դեպքին արձագանքել է ԱԺ պատգամավոր Համազասպ Դանիելյանը, սակայն Հայաստանի գինեգործության մշակույթի վառ օրինակներից մեկն արդեն ավերակ է։

«Այն միտումնավոր չի ներառվել տվյալ տարածքի ՇՄԱԳ - ում ու ես արդեն հույս էլ չունեմ որ քանդողը, կամ այն չինովնիկները, որ պարտավոր էին ապահովել պահպանությունը, կպատժվեն անգործության համար։Վաղը առավոտյան հետքերն էլ կվերացվեն ու վերջ, չի էլ եղել»,- ասվում է գրառման մեջ։
 
Սրան հաջորդեց ԿԳՄՍ նախարարության հայտարարությունը.
 
«ԿԳՄՍ նախարարության մասնագետները ս.թ. նոյեմբերի 16-ի առավոտյան այցելել են Դայմայի այգիների ավերված շինության տարածք, տեղի են ունեցել աշխատանքային քննարկումներ ոլորտի մասնագետների և կառուցապատող կազմակերպության ներկայացուցիչների միջև, ուսումնասիրել են պատմամշակութային հնարավոր արժեք ներկայացնող այլ շինություններ: Ավերված հնձանը ժամանակին չի ընդգրկվել «Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2004թ. հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշմամբ սահմանված ցանկում: ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը դեռևս 2016թ. ՀՀ մշակույթի նախարարություն է ներկայացրել այդ տարածքում գտնվող ուշ միջնադարյան պատմաճարտարապետական կառույց հանդիսացող մեկ այլ հուշարձանի վերաբերյալ տեղեկատվություն՝ նշելով կառույցի կարևորությունը Երևան քաղաքի պատմության ամբողջացման համատեքստում, սակայն այն կրկին չի ստացել նորահայտ հուշարձանի կարգավիճակ:

ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին հանձնարարվել է հրատապ կարգով ստեղծել արշավախումբ՝ տեղում ուսումնասիրություններ կատարելու, պատմամշակության արժեք ներկայացնող առկա շինություններն արձանագրելու և իր գործառույթների շրջանակում ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ անհրաժեշտ գործողություններ իրականացնելու համար:

Կառուցապատողը պատրաստակամություն է հայտնել համագործակցել սույն հարցով պատկան մարմինների հետ, տրամադրվել են անհրաժեշտ փաստաթղթերը: Արշավախմբի կողմից իրականացված աշխատանքների արդյունքներն ամփոփելուց հետո կներկայացվի հավելյալ տեղեկատվություն»:

По Теме

Арменалогия

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас`