Սուրբ Ղազար կղզու ձեռագրատան մատյանները

Սուրբ Ղազար կղզու ձեռագրատան մատյանները

Գիշերը թուրքերն իրենց դրոշներն են կախել Կալիֆոռնիայի երկու հայկական դպրոցների վրա (Լուսանկարներ)

30/01/2019 10:56

Գիշերը թուրքերն իրենց դրոշներն են կախել Կալիֆոռնիայի երկու հայկական դպրոցների վրա (Լուսանկարներ)

Հունվարի 29-ի վաղ առավոտյան թուրքերը Լոս Անջելեսի երկու հայկական դպրոցների դարպասների ու աստիճանների վրա իրենց երկրի դրոշն են փակցրել։

Նշենք, որ Ֆերահեան վարժարանի ցանկապատերին ու տարածքում կախվել են 11, իսկ  Մանուկեան-Դեմիրճեան վարժարանին բաժին է հասել 2 թուրքական դրոշ։ Ֆերահեան վարժարանի անվտանգության տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է մի դիմակավորված անձ մոտենում ու կախում դրոշները։ Միջադեպը քննում է ոստիկանությունը։

Հայ համայնքը վրդովված է իրենց դպրոցների ու նաեւ եկեղեցու նկատմամբ հարձակումներով ու նաեւ իրավապահների կողմից այն որպես «միջադեպ», այլ ոչ թե «հանցանք» որակելու համար։

Այս առնչությամբ Գլենդելի հայկական դպրոցները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ իրենց վրդովմունքն են հայտնել տեղի ունեցած վանդալիզմի եւ ատելության քարոզի կապակցությամբ:

Հայտարարության հեղինակները հույս են հայտնել, որ մեղավորները կհայտնաբերվեն ու կպատժվեն, եւ ընդգծել են, որ աշակերտների եւ ուսանողների անվտանգությունն իրենց ուշադրության կենտրոնում է:

Խոսքը Ս. Նահատակաց Ֆերահեան երկրորդական վարժարանի ու ՀԲԸՄ Մանուկեան-Դեմիրճեան վարժարանի մասին է:

По Теме

Арменалогия

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас`