Խեթեր. թագավորություն, որ փոխեց հին աշխարհը

Խեթեր. թագավորություն, որ փոխեց հին աշխարհը

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

Գերմանիան շարունակում է վտարել հայ միգրանտներին․ ժամանել է հերթական ինքնաթիռը

17/05/2019 22:54

Գերմանիան շարունակում է վտարել հայ միգրանտներին․ ժամանել է հերթական ինքնաթիռը

Եվրամիության անդամ երկրներում միգրացիոն քաղաքականության կոշտացման հետևանքով շարունակվում է հայերի հարկադիր վերադարձի գործընթացը: Մայիսի 2-ին Գերմանիայից ևս մեկ ինքնաթիռ հայ է վերադարձվել Հայաստան: Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց Հայկական Կարիտաս բարեսիրական ՀԿ «Միգրացիա և ինտեգրում» ռազմավարական ուղղության ղեկավար Լուսինե Ստեփանյանը:

«Եթե երկու տարի առաջ մեզ դիմողների 60-65 տոկոսն էր գնացել առողջական խնդիրների պատճառով, այսօր արդեն 80 տոկոս է դա կազմում: Այսինքն՝ վերադարձած և մեզ դիմած անձանց 80 տոկոսը Գերմանիա էր մեկնել առողջական պատճառներով»,- ասում է Լուսինե Ստեփանյանը:

Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության տվյալներով՝ 2018 թվականին 1675 մարդ է վերադարձել եվրոպական երկրներից: Նրանցից 1032-ը վերադարձել են հենց Գերմանիայից, հաջորդում են Ֆրանսիան, Նիդերլանդները, Ավստրիան ու Բելգիան:

Գերմանիան միգրացիոն կոշտ քաղաքականություն վարող երկրների ցանկում առաջատարն է: 2017-2018 թվականներից ամենամեծ թվով ռեադմիսիոն հայցերը ստացվել են հենց Գերմանիայից:

Եվրամիության հետ կնքած ռեադմիսիոն համաձայնագրերով Հայաստանը պարտավորվում է հետ ընդունել իր քաղաքացիներին: Սրան էլ գումարվում է այն, որ նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո ԵՄ անդամ երկրները Հայաստանը անվտանգ ու ժողովրդավար երկիր են համարում: Այսօր արդեն ծանր հիվանդություներ ունեցող հայերին Գերմանիայում ասում են՝ գնացեք ու բուժվեք ձեր երկրում:

«Առավել մեծ թվով մարդիկ վերադարձել են անցյալ տարվա ընթացքում: Այս տարվա սկզբին նախորդ տարվա համեմատ հոսքը մեծ չէր, բայց վերջին օրերին Գերմանիայից հարկադիր վերադարձողների թիվը մեծացավ: Այն տվյալները, որոնք մենք ունենք, մայիսի 2-ին առանձին ինքնաթիռով Գերմանիայից հարկադիր վերադարձողներ են եղել»,- ասաց Լուսինե Ստեփանայանը:

По Теме

Арменалогия

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас`