«Ստալինն է Արցախը հանձնել Ադրբեջանին». «Ալ-Ջազիրա»-ի հաղորդումը

«Ստալինն է Արցախը հանձնել Ադրբեջանին». «Ալ-Ջազիրա»-ի հաղորդումը

1988թ-ի երկրաշարժից 30 տարի անց

1988թ-ի երկրաշարժից 30 տարի անց

Գերմանիայի Ռեյխն Օսմանյան կայսրությանը զենք է մատակարարել ցեղասպանության իրականացման համար

06/04/2018 23:10

Գերմանիայի Ռեյխն Օսմանյան կայսրությանը զենք է մատակարարել ցեղասպանության իրականացման համար

Գերմանական Deutsche Welle-ն՝ վկայակոչելով նոր զեկույցը գրում է, որ Գերմանիայի Ռեյխն Օսմանյան կայսրությանը զենքեր է տրամադրել Հայոց ցեղասպանության իրականացման համար:  

Զեկույցը 100 կազմակերպությունից բաղկացած նոր բազմալեզու միջազգային ցանցի՝ Global Net – Stop the Arms Trade-ի հետազոտած առաջին «գործն է»: 

Ինչպես բացահայտում է նոր զեկույցը, թուրքական զորքերը Հայոց ցեղասպանության իրականացման համար հիմնականում օգտագործել են գերմանական հրացաններ և այլ զինատեսակներ: Գերմանական Mauser ընկերությունն Օսմանյան Թուրքիային միլիոնավոր հրացաններ և ատրճանակներ է տրամադրել, որոնք օգտագործվել են Ցեղասպանության ժամանակ՝ գերմանացի սպաների ակտիվ աջակցությամբ:

Գերմանացի սպաները, որոնք ծառայել են թուրք-օսմանյան զինվորական անձնակազմում, ակտիվորեն օգնել են իրականացնել սպանությունները:

«Թուրքերը հիմնականում զինված էին Mauser հրացաններով կամ կարաբիններով, սպաները՝ Mauser ատրճանակներով»,- ասված է զեկույցում: Շատ գերմանացի սպաներ կոտորածների ականատես են եղել և գրել դրանց մասին իրենց ընտանիքներին ուղղված նամակներում:

Բացի հրացաններից և ատրճանակներից՝ թուրքական բանակը նաև զինված է եղել Krupp ընկերության արտադրած հարյուրավոր հրանոթներով, որոնք օգտագործվել են Մուսալեռում հայերի զինված դիմադրությունը ճնշելու ժամանակ:

Լրատվամիջոցը գրում է, որ 2015 թվականին Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկն ընդունել է Հայոց ցեղասպանության համար Գերմանիայի կիսած պատասխանատվությունը, իսկ նույն տարում լրագրող Յուրգեն Գոտշլիխի հրապարակած գիրքը մանրամասնել է Օսմանյան կայսրության համար Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիայի տրամադրած ռազմական խորհուրդների և պատրաստության մանրամասները: GN-STAT-ի նոր զեկույցը, սակայն, առաջինն է, որ մանրամասներ է բացահայտում Mauser-ի և Krupp-ի տրամադրած նյութական աջակցության ծավալների մասին:

Զեկույցի հեղինակի խոսքով՝ Mauser-ը, որն Օսմանյան կայսրությունում ատրճանակների մենաշնորհ ուներ, այժմ չի գործում որպես ընկերություն, բայց Krupp-ի իրավահաջորդը՝ գերմանական ThyssenKrupp պողպատ արտադրող հսկան, երբեք հրապարակային չի խոստովանել Ցեղասպանությունում իր ունեցած դերը:

Մինչ գերմանական ընկերությունները տրամադրել են զենքերը, իսկ գերմանացի զինվորները՝ դրանք օգտագործելու փորձագիտական օգնությունը, գերմանացի սպաները, Լանդգրեբերի խոսքով, դրել են ցեղասպանության «գաղափարական հիմքերը»:

Զեկույցն անդրադառնում է գեներալ Կոլմար Ֆոն դեր Գոլցին, որն առանցքային ռազմական խորհրդական էր դարձել Օսմանյան կայսրությունում և գերմանական զենքի արդյունաբերության լոբբիստներից էր: Նա կարևոր դերակատարություն է ունեցել Սուլթանին «Հայկական հարցը վերջնականապես լուծելու» հարցում համոզելու համար:

Լանդգրեբերն ընդգծել է, որ նոր հետազոտությունը չի ազատում Օսմանյան կայսրությանն իր մեղքից, այլ պարզապես լրացնում է պատմության բաց մնացող կետերը:

 

 

По Теме

Арменалогия

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас`