Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Բաքուն բողոքի նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ Մայիլյանի Մոսկվա կատարած այցի պատճառով

07/11/2019 10:44

Բաքուն բողոքի նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ Մայիլյանի Մոսկվա կատարած այցի պատճառով
Բաքուն ԱԳՆ է կանչել և բողոքի նոտա է հանձնել Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովին՝ Արցախի ներկայացուցիչների Մոսկվա կատարած այցի պատճառով, որոնք, ըստ ադրբեջանական կողմի «մի շարք հանդիպումներ են ունեցել ՌԴ փորձագետների և ակադեմիական կենտրոնների աշխատակիցների հետ»:

Բոչարնիկովը «ընդգծել է, որ ՌԴ դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ լավ է հայտնի և անփոփոխ է», հայտնում է ՏԱՍՍ-ը Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության վրա հղումով:

Բողոքի նոտան հանձնվել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի և Արցախի մշակույթի նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի Մոսկվա կատարած այցի կապակցությամբ: Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե «նման այցերը մշտապես սադրիչ բնույթ են կրում և ուղղված են Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»:

По Теме

Арменалогия

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас`