«Ստալինն է Արցախը հանձնել Ադրբեջանին». «Ալ-Ջազիրա»-ի հաղորդումը

«Ստալինն է Արցախը հանձնել Ադրբեջանին». «Ալ-Ջազիրա»-ի հաղորդումը

1988թ-ի երկրաշարժից 30 տարի անց

1988թ-ի երկրաշարժից 30 տարի անց

Ադրբեջանը ցանկանում է ստանալ Ղարաբաղի տարածքը, բայց ոչ այնտեղ ապրող ժողովրդին. Փաշինյան

11/10/2018 21:31

Ադրբեջանը ցանկանում է ստանալ Ղարաբաղի տարածքը, բայց ոչ այնտեղ ապրող ժողովրդին. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24-ին տված հարցազրույցի ընթացքում խոել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին:

Փաշինյանը նշել է, որ իր ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև քննարկվածը վերաբերել է ոչ թե հիմնախնդրի կարգավորմանը, այլ խաղաղ բանակցային գործընթացի համար համապատասխան միջավայրի ստեղծմանը:

«Որովհետև անհնար է խոսել լուծման մասին, երբ անհրաժեշտ մթնոլորտն ապահովված չէ: Մեր խոսակցությունն այն մասին էր, որ եթե իրավիճակը շարունակի այսքան լարված մնալ, ապա հնարավոր չի լինի խոսել կարգավորման մասին: Ըստ էության՝ մենք պայմանավորվել ենք մի քանի կետերի շուրջ, որպեսզի նվազեցնենք արցախա-ադրբեջանական, հայ-ադրբեջանական սահմաններին լարվածության աստիճանը»,-ասել է վարչապետը:

Լրագրողի հարցադրմանն առ այն, թե արդյոք բանակցությունների ձևաչափը կարող է փոխվել ոչ արդյունավետ լինելու պատճառով, ՀՀ վարչապետն ասել է, որ բանակցային ձևաչափի փոփոխության հարցը երբևէ օրակարգային չի եղել և որ հայկական կողմը չի պատրաստվում նման առաջարկով հանդես գալ:

«Մենք գտնում ենք, որ բանակցային գործընթացը պետք է շարունակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Բայց եթե նրանք հրաժարվում են խոսել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, ինչպե՞ս է հնարավոր, որ ԼՂ-ն գտնվի Ադրբեջանի իշխանության տակ, եթե Ադրբեջանն անգամ խոսել չի ցանկանում Ղարաբաղի բնակիչների հետ: Սա ակնհայտորեն ցույց է տալիս, որ Ադրբեջանը ցանկանում է ստանալ Ղարաբաղի տարածքը, բայց ոչ այնտեղ ապրող ժողովրդին: Նրանք ցանկանում են ստանալ Ղարաբաղի տարածքն ու այն մաքրել մարդկանցից»,-ասել է Փաշինյանը:

 

 

По Теме

Арменалогия

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас`