Սուրբ Ղազար կղզու ձեռագրատան մատյանները

Սուրբ Ղազար կղզու ձեռագրատան մատյանները

Խեթեր. թագավորություն, որ փոխեց հին աշխարհը

Խեթեր. թագավորություն, որ փոխեց հին աշխարհը

10/02/2019 20:30

Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Բաբերդի կամ Բայբուրդի (Մեծ Հայքի Սպեր գավառում գտնվող քաղաք) 3000-ամյա վաղեմության ստորգետնյա քաղաքը վերջին շրջանում զբոսաշրջիկների ուշադրության կենտորնում է: Ստորգետնյա քաղաքը տեղակայված է Բաբերդից 25 կմ հեռավորության վրա: Գրում է Hurriyet-ը: 

Միայն 2018-ին հնավայրն այցելել է 15.500 զբոսաշրջիկ, չնայած որ Բաբերդն այնքան էլ հայտնի շրջան չէ, և ստորգետնյա քաղաքը երեք տասնամյակ առաջ պատահաբար է հայտնաբերվել: Ստորգետնյա քաղաքը տեղակայված է 2-2.5 մ խորության վրա, այն 1988թ. շինարարության ընթացքում է հայտնաբերվել: Բաղկացած է սենյակներից և ընդարձակ սրահներից, որոնք միացնում են իրար սենյակները: Սենյակները փորված են ներսից և դրանց կառուցման համար չի օգտագործվել որևէ տեսակի շինարարական նյութ:

Սենյակների մակերեսը երկու մետրը մեկ մետրի վրա է, դրանք բացվում են դեպի ընդարձակ սրահներ, որոնք էլ իրենց հերթին են բացվում դեպի երկու ուղղություներով ձգվող սրահներ: Մոտ 1 կմ ձգվող առաստաղների վրա կան կոնաձև անցքեր, որոնք ժամանակին արվել են օդափոխության համար:

Անգամ ավանդազրույցներ կան, որ ստորգետնյա քաղաքը հասնում է մինչև Բաբերդի հնագույն ամրոց: Քաղաքի պատերին հայտնաբերվել են փորագրութուններ, կան նաև դամբարաններ, որոնք թուրքական աղբյուրը վերագրում է հռոմեացիներին:

Նշենք, որ Բաբերդը գտնվում է Ճորոխի ձախ ափին: Դեռևս մ․ թ․ ա․ 3-րդ դարում եղել է նշանավոր բերդաքաղաք (ամրոցի ավերակները պահպանվել են մինչև այժմ)։ Առաջին անգամ Բաբերդն հիշատակել է Մովսես Խորենացին։ Երվանդունիների, Արտաշեսյանների և Արշակունիների օրոք պատկանել է Բագրատունիներին։ Հայաստանի 387 թ.-ի բաժանման ժամանակ Բաբերդն անցել է Բյուզանդիային։
Մինչև 1915 թ.-ը Բաբերդի գավառում կար 30 հայաբնակ գյուղ։ Բաբերդի և գավառի հայ բնակչությունը 1895 թ.-ի համիդյան ջարդերի ժամանակ բավականին զոհեր է տվել, իսկ 1915 թ.-ի Մեծ եղեռնի ժամանակ լրիվ տեղահանվել։ Նրանց մի մասը զոհվել է, փրկվածները տարագրվել են օտար երկրներ։ Այժմ թուրքաբնակ է։

«Ազատ Ձայն» լրատվականի նյութերն օգտագործելիս պարտադի՛ր նշեք սկզբնաղբյուրը նյութի հիպերակտիվ հղումով:

По Теме

Арменалогия

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас`