Автор :

Լիլիթ Մխիթարյան

Մադրիդեան և այլ «փաթեթների» շրջանակներում «բանակցութիւններ» վարած իւրաքանչիւր պաշտաւնեայ ազգի եւ պետութեան թշնամի է. Ա. Քանանեան

30/03/2018 20:09

Մադրիդեան և այլ «փաթեթների» շրջանակներում «բանակցութիւններ» վարած իւրաքանչիւր պաշտաւնեայ ազգի եւ պետութեան թշնամի է. Ա. Քանանեան

Հայաստանն արդեն անցել է կառավարման նոր համակարգի, և այս փոփոխություններից հետո Արցախի հարցն ի՞նչ ուղղությամբ է ընթանալու, արդյո՞ք Արցախի հարցում այսուհետ որոշումներ կայացնելն ավելի բարդ չի լինելու, ո՞վ է բանակցելու Արցախի անունից, ո՞վ է պատասխանատվություն կրելու հետագա զարգացումների համար: Այս և այլ հարցերի շուրջ «Ազատ Ձայն»-ը զրուցեց քաղաքագետ Ալեքսանդր Քանանեանի հետ

Պրն ՔանանեանՀայաստանը Սահմանադական փոփոխություններից հետո մտել է նոր փուլերկրի կառավարման համակարգն է փոխվելնշանակվել է նոր նախագահը՝ Արմեն Սարգսյանըդեռևս հայտնի չէթե ով է լինելու վարչապետըբայց այս բոլոր փոփոխություններից հետո մի հարց է առաջ գալիս՝ ո՞վ է հետայսու բանակցելու Արցախի համարնախագա՞հըով խիստ սահմանափակ լիազորություններ ունիթե՞ վարչապետը:

 «Կը բանակցի» նա, ով «բանակցում» էր նախորդ 10 տարիների ընթացքում։ Այլ հարց է, որ նրա «բանակցածը» շատ հեռաւոր աղերս ունէր ոչ միայն դիւանագիտական արուեստի, այլեւ Հայոց պետութեան ազգային շահի հետ։ Աւելին՝ 1994 թ. հրադադարից ի վեր բանակցութեան առկայ կարգաւորման բոլոր «փաթեթները» Հայաստանի ազգային անվտանգութեան տեսանկիւնից անվերապահաւրէն եւ իսպառ մերժելի էին։ Եթե խաւսենք առանց անտեղի թերասացութիւնների՝ յիշեալ «փաթեթների» շրջանակներում «բանակցութիւններ» վարած իւրաքանչիւր պաշտաւնեայ ինքնաբերաբար ազգի եւ պետութեան թշնամի է։

Ինչ եք կարծումայս քաղաքական խառնաշփոթն էլ ավելի մեծ շփոթ չի՞ մտցնի արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացումՈ՞վ է լուրջ վերաբերվելու անդեմ պետության ներկայացուցիչներին:

Նախորդ տասը տարիներին Հայաստանի Հանրապետութեան (Արցախը ներառեալ) անունից լիիրաւ նախագահի տիտղոսով «բանակցած» միեւնոյն անձը նոյնքան անդէմ էր… Նրա աւրաւք ինքնիշխանութեան յանձնման գործընթացը հասել է նաեւ «ինստիտուցիոնալ» մակարդակի, երբ մի գիշերուայ մէջ նրան պարտադրուել է նորկայսերական մեռելածին «Եւրասիական տնտեսական միութեանը» Հայաստանի միանալու որոշումը։ Դեռ նախագահ չդարձած՝ յիշեալ անձը բազմաթիւ «կառուցողական» խոստումներ է շռայլել՝ հարեւան երկու թուրքական պետութիւնների հետ՝ իրար ի սկզբանէ անխզելիաւրէն փոխշաղկապուած «արձանագրութիւնների» եւ տարածքային զիջումների միջոցով յարաբերութիւնները կարգաւորելու վերաբերեալ։ Բազմելով նախագահի աթոռին՝ մերաւրեայ վարչապետացուն մի քանի վախից առկախուած ոտնձգութիւններից յետոյ հասկացել է, որ տարածք յանձնելը չափազանց վտանգաւոր է իր իսկ առողջութեան համար. ձախողուել է նաեւ Մոսկուայի՝ ապրիլեան պատերազմի արդիւնքներով Արցախը ռազմակալելու եւ Եւրասիական միութեանն անդամագրուելու դիմաց այն մասամբ կամ ամբողջութեամբ յանձնելու նախագիծը։ Միաժամանակ, համամիտ եմ Ձեր ընդհանուր կարգով արտայայտած մտահոգութեանը. հայաստանեան ներկայիս իրողութիւններն այնպիսին են, որ բարձրագոյն գործադիր իշխանութեան ապանձնաւորեալ լղոզումը նոր խորհրդարանական կառավարման պայմաններում կարող է անձնաւորուած պատասխանատուութիւնից խուսափելու պատրանք ստեղծել կամ բարդացնել վճռորոշ քաղաքական որոշումների կայացումը պատերազմական կամ այլ ֆորսմաժորային իրավիճակներում։

Մի՞գուցե այս վիճակը ստեղծեցինոր Արցախի հարցում ծայրահեղ որոշումներիայսինքն՝ զիջումների դեպքումոչ ոք անձնապես պատասխանատվություն չկրիպատճառաբանվիոր որոշողը բոլորն էինոչ նախկինի պես միայն նախագահը:

Ինքս խորհրդարանական կառավարման համակարգի կողմնակից եմ, թեեւ ընդունում եմ վերջինիս մէջ պարփակուած եւ յաճախ դրսեւորուող ներքին խոցելիութիւնները։ Միաժամանակ բացարձակ կերպով մերժում եւ առ ոչինչ եմ համարում խնդրոյ առարկայ անձի սեպհական իշխանութիւնն անորոշ ժամանակով յետաձգելու համար ազգի եւ պետութեան գլխին փաթաթած «սահմանադրութիւնը»։ Դեռեւս 2009 թ. տխրահռչակ «արձանագրութիւնների» առիթով ասել եմ, որ «ներկայիս վարչախումբն, ի դէմս Սերժ Սարգսեանի, քաղաքական եւ սահմանադրական ողջ տարողութեամբ դադարել է Հայաստանի ազգային անվտանգութեան երաշխաւորն ու Հայոց պետութեան շահերի արտայայտիչը լինել: ՀՀ-ում իրաւազաւր ազգային-պետական իշխանութեան փաստացի բացակայութեան պայմաններում հայ-թուրքական (ներառեալ` արցախեան) հակամարտութեան կարգաւորմանը վերաբերող այժմեայ վարչախմբի հայ ժողովրդի եւ ՀՀ անունից ստորագրած կամ ստորագրելիք որեւէ փաստաթուղթ ի սկզբանէ անվաւեր է եւ Հայաստանի համար չի առաջացնում որեւէ իրաւաբանական հետեւանք: Ասածս պէտք է վերաբերի նաեւ առնուազն յանցաւոր պայմանաւորուածութեամբ համաշխարհային ֆինանսական կառոյցների՝ Հայաստանի հետ կնքած վարկային գործարքներին։ 

Պրն Քանանեանըստ Ձեզո՞րն է արցախյան հիմնախնդրի միակ լուծումը՝ չմոռանալովոր պատերազմը երբեք չի դադարել և կարող է վերսկսվել ցանկացած պահի:

Արցախեան հարցն առանձին հիմնախնդիր չէ։ Հիմնախնդիրը հայութեան իրենց պատմական հայրենիքի վերջին անկիւնում կենսունակ ինքնիշխան ազգային պետականութեան կերտումն է։ Հակառակ պարագայում մենք կը կորցնենք ոչ միայն Արցախը, այլեւ Հայաստանն ամբողջութեամբ։ Ինքնիշխան կենսունակ պետականութիւն կերտել չկարողանալու անխուսափելի հետեւանքը լինելու է հայութեան հայաստանաբնակ հատուածի ֆիզիկական բնաջնջումը վերահաս տարածաշրջանային ու համաշխարհային արհաւիրքների շրջանում։ Իսկ Արցախի հարցը ներկայիս ընթացիկ հարթութեան մէջ ունի մեկ լուծում՝ անաղմուկ աշխատանքային մթնոլորտում վերացուում են Արցախի մարզը Հայաստանի ինքնիշխան մնացեալ տարածքից տարանջատող սակաւ եւ ի սկզբանէ ապաւրինի աւրէնսդրական կարգաւորումները։ Վերականգնուում են ՀՀ բարձրագոյն իշխանութիւնը համապետական ընտրութիւնների միջոցով արցախաբնակ ՀՀ քաղաքացիների կոպտաւրէն ոտնահարուած սահմանադրական իրաւունքները։ Պարզ, յստակ եւ միանգամայն իրագործելի քայլեր։ Բայց դրանք իրականութիւն են դառնալու միայն Հայաստանում  ազգային֊-պետական իշխանութեան եւ ինքնիշխանութեան հաստատումից յետոյ։ 

По Теме

fb