Աշխարհի բազմաթիվ երկրներ այցելած բլոգերի արկածները Հայաստանում

Աշխարհի բազմաթիվ երկրներ այցելած բլոգերի արկածները Հայաստանում

Արտաշատում հնագետները հայտնաբերել են կամուրջ-ջրատար

16/01/2020 09:12

Արտաշատում հնագետները հայտնաբերել են կամուրջ-ջրատար

Հայաստանում հայ-գերմանական համատեղ ծրագրի շրջանակում Արտաշատում հնագետները հայտնաբերել են կամուրջ-ջրատար (ակվեդուկ): Այն թվագրվում է մեր թվարկության 114-117 թվականներով: ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը նշեց, որ այն հսկայական ջրամատակարարման կառույց է:

«Այդ ակվեդուկի հիմքերն ենք բացել: Մեկ կմ տարածքի վրա ակվեդուկի 20 հիմք է բացվել: Մեր լեգենդար մայրաքաղաք Արտաշատը, որը մի քանի կառույցներով էր ներկայացված, վերջին 10-15 տարիներին պեղումներով ցույց է տալիս, որ մենք արքայանիստ շատ լուրջ քաղաքի հետ գործ ունենք»,-ասաց Ավետիսյանը:

Նա տեղեկացրեց, որ 2020 թվականին այդ ուղղությամբ աշխատանքներն ակտիվորեն շարունակելու են՝ հասկանալու, թե ինչ է պահպանվել և ինչ կարելի է վերհանել: Հետազոտություններով մասնագետները կարողացել պարզել, որ Արտաշատի հարևանությամբ՝ դեպի Խոր վիրապ ճանապարհի մոտ, սեփականաշնորհված հողատարածքներում արձանագրել են մի քանի հսկայական պալատական շինություններ, որոնց հիմքերը պահպանվել են: Այս ուղղությամբ ևս կոնկրետ աշխատանքներ են կատարվելու: Այդ աշխատանքները հնարավորություն կտան հանրությանը Արտաշատը նորովի ներկայացնելու:

Հիշեցնենք, որ Արտաշատը Հայաստանի հին մայրաքաղաքներից է (մ.թ.ա. 2-մ. թ. 4 դդ.)։ Կառուցել է Հայոց արքա Արտաշեսը մ.թ.ա. 180-170-ական թթ. և իր անունով անվանել Արտաշատ (հունարեն՝ Արտաքսատա)։ Հիշատակվում է հունահռոմեական աղբյուրներում, հայ մատենագրության մեջ։ Ժամանակագիրներն Արտաշատ մայրաքաղաքի մասին գրում են «թագավորանիստ քաղաք», «մեծ ու խիստ գեղեցիկ քաղաք», «Հայաստանի Կարթագեն»։ Արհեստագործության, առևտրի, հայկական հելլենիստական մշակույթի խոշոր կենտրոններից էր։ Արտաշատով էին անցնում Հեռավոր Արևելքից Միջերկրական և Սև ծովերի ափերը ձգվող միջազգային տարանցիկ առևտրի ուղիները, որոնցով փոխադրում էին չինական մետաքս և այլ ապրանքներ։ Հայաստանի մայրաքաղաքները Քաղաքը տեղադրված էր Խոր Վիրապի ավելի քան 10 բլուրների վրա։ Զբաղեցրել է 400-500 հա տարածություն։ Միջնաբերդը և թաղամասերը շրջափակված էին պարսպապատերով, որոնք իրար էին միացված բլուրների միջև կառուցված նեղ «միջանցքներով»` նման եղանակով ստեղծելով պաշտպանական ամրությունների հզոր համակարգ։

По Теме

Арменалогия

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас`