«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Արդյոք Մնացականյանն ու Մամեդյարովը Վաշինգտոնում քննարկել են խաղաղապահ ուժեր ներգրավելու հարցը

24/06/2019 22:36

Արդյոք Մնացականյանն ու Մամեդյարովը Վաշինգտոնում քննարկել են խաղաղապահ ուժեր ներգրավելու հարցը

Վաշինգտոնյան հանդիպման դրական գործոնն այն էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պաշտոնական ձևաչափով կրկին ներկայացրին քննարկման համար փաստաթղթերը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվական կայքերը:

Նա նշել է, որ հանդիպման ժամանակ բարձրացվել է շփման գծում կայունություն ապահովելու հարցը: «Իմ փաստարկն այն էր, որ լուրջ բանակցություններ են վարվել նաև այն շրջանում, երբ զինված ուժերի շփման գծում հանգիստ չէր»,- ասել է Մամեդյարովը:

Նախարարը նշել է, որ աշխատանք է տարվում համանախագահների՝ մարտի 9-ի հայտարարության հիման վրա, և որ վերջիններս 2-3 ամսից հաջորդ հանդիպման համար ամսաթիվ կառաջարկեն:

«Հայկական կողմն ամեն անգամ բարձրացնում է կարգավիճակի ու անվտանգության հարցը: Կարգավիճակի հարցը հայտնի է, իսկ ինչ վերաբերում է անվտանգությանը, այնտեղ կարող են միջազգային խաղաղապահ ուժեր լինել: Համանախագահները խոստովանում են, որ պետք է աշխատել այն ուղղությամբ»,- եզրափակել է պաշտոնյան:

Նշենք, որ Հայաստանի ԱԳՆ-ից փորձեցինք պարզաբանում ստանալ Մամեդյարովի այս հայտարարությունների շուրջ, սակայն մեզ տեղեկացրին, որ առաջիկայում հարցի շուրջ հայտարարություն կտարածեն՝ չմեկնաբանելով որևէ բան:

Հիշեցնենք, որ Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարությամբ հանդես եկան, որտեղ խոսք անգամ չկար խաղաղապահ ուժերի ներգրավման մասին, սակայն խոսվում էր նախկինում եղած ինչ-որ պայմանավորվածությունների մասին, որոնց բովանդակությանն ավաղ տեղյակ չենք:

По Теме

Арменалогия

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас`