Նոր կադրեր Ապրիլյան պատերազմ․ ապրիլի 2, Սեյսուլան, ազատագրված հերոսական 116 մարտական դիրքը օդից

Նոր կադրեր Ապրիլյան պատերազմ․ ապրիլի 2, Սեյսուլան, ազատագրված հերոսական 116 մարտական դիրքը օդից

Աշխարհում չկա այնպիսի պետություն, որի բանակը պատրաստվի խաղաղության․ Ադրբեջանի պատասխանը Տոնոյանին

08/04/2019 21:21

Աշխարհում չկա այնպիսի պետություն, որի բանակը պատրաստվի խաղաղության․ Ադրբեջանի  պատասխանը Տոնոյանին

Աշխարհում չկա այնպիսի պետություն, որի բանակը պատրաստվի խաղաղության: Խնդիր է դրված պատրաստվել պատերազմի, այլ ոչ թե խաղաղության: Այդ մասին, ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը, ասել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլըն։

«Բանակի գործառույթն անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ինչպես նաեւ երկրի անվտանգության ու պաշտպանության ապահովումն է, որը միշտ պետք է պատրաստ լինի պատերազմի»,- ասել է Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչը:

Ըստ նրա, եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում, ապա «հայ զինվորները պետք է անհապաղ լքեն Արցախի հողերը»:

«Ներկայիս պայմաններում ադրբեջանական բանակը պատրաստ է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի»,- ասել է Դարգյախլըն:

По Теме

Арменалогия

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас`