Աշխարհի հնագույն տաճարային համալիրը՝ Պորտասարը, բետոնապատում են

28/03/2018 23:37

Աշխարհի հնագույն տաճարային համալիրը՝ Պորտասարը, բետոնապատում են

Աշխարհի հնագույն տաճարային համալիրը՝ Պորտասարը (Göbeklitepe) բետոնապատում են: Փորձագետներին հուզում է հնավայրում տեղի ունեցող շինաշխատանքները: Ապացույցներ կան, որ հնավայրը անվերադարձ վնասվում է բետոնի և «ծանր տեխնիկայի» միջոցով: Տեղեկացնում է Hurriyet-ը:

«Իմ ցավը դժվար է արտահայտել: Ամեն անգամ այնտեղ գնալիս մի նոր գտածո է հայտնաբերվում»,- ասում է Չիղդեմ Քոքսալ Շմիդտը՝ անդրադառնելով մարտի 14-ին տաճարային համալիր այցելությանը:

«Որպես պաշտպանիչ տանիքի մաս՝ փայտե ճեմուղիները հեռացվել են, իբր ավելի ուշ նորից տեղադրվելու պայմանով: Բայց այժմ փոխարենը կառուցում են բետոնապատ ճեմուղի»,- հավելեց Շմիդտը, ով Պորտասարի պեղումներ իրականացնող արշավախմբի ղեկավար Կլաուս Շմիդտի կինն է:

Նոր ճեմուղու կառուցումը, ծանր տեխնիկան պատկերող լուսանկարները և տեսանյութերը սոցիալական ցանցերում բարկության մեծ ալիք են բարձրացրել:

4,000 քմ պաշտպանիչ տանիքն արժեցել է  6.6 մլն եվրո և նոր ճեմուղին նախատեսվել էր կառուցել այն բանից հետո, երբ Պորտասարն ընդգրկվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգույթան ցանկի մեջ։

Նշենք, որ հնավայրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձառնական ցուցակում ընդգրկվել էր դեռևս 5 տարի առաջ։

«Լուսանկարներում երևում է, որ կիրառվել է բետոն։ Նրանք չպետք է նման նյութ կիրառեին այնտեղ, կամ որքան հնարավոր է փոքր քանակությամբ օգտագործեին։ Հնավայրի մեջտեղում արդեն իսկ շատ մեծ տանիք կա։ Մենք չպետք է ժամանակակից տեխնոլոգիաներ կիրառենք նման տարածքներում»,- ասում է դոցենտ Նեչմի Քարուլը, ով Պորտասարի Գիտական խորհրդի անդամ է։

Վերակառուցման աշխատանքները նախատեսված են ավարտել նախքան հնավայրն այցելուների առաջ բացելը՝ ապրիլին։

«Այցելուների կենտրոնի վերականգնման աշխատանքները, ինչպես արտացոլվել է լրատվամիջոցների միջոցով, տարրերային է․․․ նրանք պետք է շատ զգուշորեն տեղաշարժվեին պաշտպանվող գոտու մեջ, բայց ծանր տեխնիկա է աշխատում հնավայրում։ Շատ անհանգստացնող է, որ յուրօրինակ նեոլիթյան մնացորդների և կլոր տաճարային համալիրի մուտքի մոտ այդպիսի գործողության է իրականացվում։ Անընդունելի է, որ նման աշխատանքների պատճառով վնասվի այս յուրօրինակ հնավայրը», - մտահոգված է հնագետ Նազիհ Բաշգելեն։

Տարվող աշխատանքների դեմ հնչող քննադատություններից հետո Թուրքիայի Մշակույթի և Տուրիզմի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ հնավայրում «միայն շինարարական տեխնիկա է կիրառվել»՝ ժխտելով բետոնի և ասֆալտի կիրառման լուրերը։

Պաշտպանական շերտը տեղադրվել է հողի վրա, նախքան 900 մետրանոց ճեմուղու կառուցումը, իսկ եզրաքարերը տեղադրվել են շերտի վրա:

Մեկ այլ հայտարարության մեջ նախարարությունն այս պնդումը համարեց «անհիմն և ոչ գիտական»՝ ժխտելով, որ պատմական շերտերը վնասվել են։

Նախարարությունը նաև հայտարարեց, որ շուտով փորձագետների և լրագրողների ուղեկցությամբ դեպի Պորտասար հետազոտական այց կկազմակերպվի։

Հիշեցնենք, որ  Պորտասարը գտնվում է Հայկական լեռնաշխարհում՝ Ուրֆայից մոտ 12 կմ հեռավորության վրա: Գերմանիայի Հնագիտական Ինստիտուտի ներկայացուցիչ Կլաուս Շմիդտը պեղումների արդյունքում պարզել էր, որ սրբատեղին ունի ավելի քանի 12.000 տարվա պատմություն: Այն համարվում է աշխարհի ամենավաղագույն տաճարային համալիրը, որտեղ հայտնաբերվել են հսակայական տեաձև քարեր, կենդանիների պատկերներ, կառույցը նաև խորը աստղագիտական տվյալներ է հաղորդում իր կառուցման ժամանակի ու վաղեմության մասին և ապացույց է հանդիսանում, որ մարդկային ամենաբարձր քաղաքակրթությունը դուրս է եկել հենց Հայկական լեռնաշխարհից:


По Теме

fb