«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Ամուլսարում ոսկու հանքի նոր ՇՄԱԳ-ի կարիք կա. Էլարդի փորձագետներ

30/08/2019 11:16

Ամուլսարում ոսկու հանքի նոր ՇՄԱԳ-ի կարիք կա. Էլարդի փորձագետներ

«Էլարդ» ընկերության փորձագետները պնդում են, որ Ամուլսարում հանքավայրի շահագործման համար շրջակա միջավայրի ազգեդության նոր գնահատում պետք է իրականացվի: Այս մասին հայկական կոմղի հետ տեսակապի ժամանակ ասացին «Էլարդ»-ի մասնագետները:

«Հաշվի առնելով տվյալների անորոշությունը՝ շահագործման և մեղմացման միջոցառումները դառնում են անվստահելի: Հետևաբար, նոր մեղմացման միջոցառումներ պետք է լինեն: Բայց նոր գնահատում է անհրաժեշտ կատարել՝ պատշաճ մուտքային տվյալներով, որպեսզի հաստատվի այս պնդումը»,- ասացին փորձագետները:

Փորձագիտական խմբի ղեկավար Ռիկարդո Խուրին ասաց, որ ըստ էության «Լիդիան» ընկերության առաջարկած միջոցառումները թերություններ ունեն: «Որպեսզի դրանք ամբողջացվեն, հարկ է, որ դուք վերանայեք գնահատումը՝ ՇՄԱԳ-ը և նոր առաջարկություններով պատշաճ կերպով մշակեք մեղմման միջոցառումներ»,- հավելեց նա:

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի ճշտող հարցին ի պատասխան, թե 2016 թվականի ՇՄԱԳ-ը բավարա՞ր չէ արդյոք, որ հանքավայրն անվտանգ շահագործվի, Ռիկարդո Խուրին պատասխանեց. «Մեր թիմն այն կարծիքին է, որ 2016 թվականի ՇՄԱԳ-ը բավարար չէ ապահով շահագործման համար: Սա հստակ փաստաթղթավորված է մեր եզրակացության մեջ: Ընկերությունը նախ պետք է թարմացնի ՇՄԱԳ-ը: Մի շարք ուսումնասիրությունները պետք է վերանայվեն: Միայն այդ դեպքում մեղմման միջոցների ժամկետների մասին կարելի է խոսել: Այսօրվա տվյալները թերի են, որպեսզի հստակ ժամկետ հնարավոր լինի նշել»:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Էլարդ»-ի եզրակացությունն ուղարկել է Շրջակա միջավայրի նախարարություն, որպեսզի մասնագետները գնահատեն՝  նոր ՇՄԱԳ-ի կարիք կա, թե ոչ: Նախարարությունը պետք է սեպտեմբերի 4-ին տա այս հարցի պատասխանը:

По Теме

Арменалогия

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас`