Աշխարհի բազմաթիվ երկրներ այցելած բլոգերի արկածները Հայաստանում

Աշխարհի բազմաթիվ երկրներ այցելած բլոգերի արկածները Հայաստանում

Ադրբեջանցի տենորը հրաժարվել է ելույթ ունենալ հայազգի սոպրանոյի հետ նույն բեմում

13/01/2020 23:10

Ադրբեջանցի տենորը հրաժարվել է ելույթ ունենալ հայազգի սոպրանոյի հետ նույն բեմում

Ֆրանսիական «Ֆորում Օպերա» ամսագիրն այսօր տեղեկություն հրապարակեց, որ ազգությամբ ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովը քաղաքական դրդապատճառներով հրաժարվել է ելույթ ունենալ հայազգի սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ։

Երկու արտիստները փետրվարի 7-ին պետք է երգեին Դրեզդենի օպերային թատրոնում կայանալիք պարահանդեսի շրջանակներում։ Այս մասին հայտնում է օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը:

«Ու՞ր ենք հասել... Ազգությամբ ադրբեջանցի, կարգավիճակով՝ սոպրանո Աննա Նետրեբկոյի ամուսին, երգիչ Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է փետրվարի 7-ին հանդես գալ Դրեզդենի ամենամյա Օպերային Բալի բացման արարողությանը հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ, պատճառաբանելով վերջինիս հայ լինելը, այսինքն քաղաքական նկատառումներով: Բազմիցս եմ երգել հիշյալ օպերային թատրոնում, չեմ կարողանում մտաբերել նմանատիպ երևույթ: Պատրաստվում եմ բողոքի ձայն բարձրացնել…»:

Պարահանդեսը փակ միջոցառում էր՝ նախատեսված գերմանական բարձրաշխարհիկ հասարակության համար։

По Теме

Арменалогия

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас`