Սուրբ Ղազար կղզու ձեռագրատան մատյանները

Սուրբ Ղազար կղզու ձեռագրատան մատյանները

Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ Նախիջևանում

22/01/2019 18:06

Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ Նախիջևանում

Նախիջևանում մարտական պատրաստության կուրս է անցկացվել երկրամասի առանձին համազորային բանակի դիպուկահար զինծառայողների համար։ Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի զինծառայողների մասնակցությամբ ու իրական պատերազմական իրավիճակին մոտեցված պայմաններում անցկացված մարզումների ժամանակ կատարվել են մարտական ամենաբարդ հրահանգները։

Թուրքիայի բանակի զինծառայողներն այս մարզումներին ներգրավվել են որպես հրահանգիչներ։ Նրանց հրահանգավորմամբ ադրբեջանցի զինծառայողներն անցել են ֆիզիկական բարձր պատրաստության ու դիմացկունության վարժանքներ՝ եղանակային ու ռելիեֆային բարդ պայմաններում։
Վարժանքներն անցկացվել են գիշերային ու ցերեկային ժամերին՝ տարբեր հեռավորությունների վրա տեղադրված թիրախների խոցմամբ։

Չոմռանանք, որ օրեր առաջ Փարիզում տեղի ունեցած Զոհրաբ Մնացականյան- Էլմար Մամեդյարով հանդիպումից հետո հայտարարվեց, որ կողմերը պետք է պատրաստեն իրենց հասարակություններին խաղաղության, ահա և վառ օրինակ, թե ինչպես է Ադրբեջանը պատրաստվում խաղաղության:

По Теме

Арменалогия

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас`