Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Ադրբեջանի ԶՈՒ-ն հրթիռակոծել է իր իսկ քաղաքներից մեկը

17/06/2019 15:41

Ադրբեջանի ԶՈՒ-ն հրթիռակոծել է իր իսկ քաղաքներից մեկը

Հետապնդումների պատճառով Ստրասբուրգում բնակվող ադրբեջանական «Ազատություն» թերթի գլխավոր խմբագիր Գանիմատ Զահիդովն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Ադրբեջանում անցկացված զորավարժությունների ժամանակ արձակված հրթիռն ընկել է երկրի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Գյանջայի (Գանձակ) տներից մեկի բակում:

«Հինգ օր առաջ (Ադրբեջանի պաշտպանության նախարար) Զաքիր Հասանովը լուրջ հաջողության է հասել: Զորավարժությունների ժամանակ արձակված հրթիռն ընկել է Գյանջայում...տներից մեկի բակում»,- գրել է Զահիդովը:

Երբ ադրբեջանցի օգտատերերը սկսել են առցանց տիրույթում հարձակում գործել նրա վրա, նա հրապարակել է նաև ասվածի ապացույցները՝ մի քանի լուսանկար:

 

Լուսանկարների համաձայն, սակայն, այն կարող է տանկային արկ լինել, ոչ թե հրթիռ:

По Теме

Арменалогия

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас`