«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Ադրբեջանին ամենաշատ զենք վաճառողները Ռուսաստանը և Իսրայելն են․ զեկույց

11/03/2019 14:44

Ադրբեջանին ամենաշատ զենք վաճառողները Ռուսաստանը և Իսրայելն են․ զեկույց

Վերջին 4 տարիների արդյունքներով՝ Ադրբեջանը 23-րդ խոշորագույն զենք ներմուծողն է աշխարհում։ Նրան բաժին է հասնում զենքի բոլոր ներկրումների 1,3 տոկոսը։ Նախորդ 4 տարիների նկատմամբ այս թիվն աճել է 15 տոկոսով։ Այս մասին տեղեկանում ենք SIPRI հետազոտական կենտրոնի զեկույցից։

Ադրբեջանի ներկրումները, ըստ այս զեկույցի, հիմնականում կատարվում են երկու երկրից՝ Ռուսաստանից և Իսրայելից, առաջատարների եռյակում է նաև Թուրքիան։ Նրանք Ադրբեջանի զենքի ներկրումներում ունեն հետևյալ մասնաբաժինները։

Ռուսաստան – 51 տոկոս,
Իսրայել – 43 տոկոս,
Թուրքիա – 2,8 տոկոս

Սրանք, սակայն, ամենահավաստի տվյալները չեն։ Ինֆորմացիոն արտահոսքերի շնորհիվ նախկինում հայտնի է դարձել, օրինակ, չեխական զինատեսակների մասին, որոնք Իսրայելի միջոցով գաղտնի մատակարարվել են Ադրբեջանին (օրինակ՝ Dana ինքնագնաց հրետանային համակարգերը, որոնք ներկայացված են ստորև՝ լուսանկարում)։ Դրանից բացի՝ հայտնի են նաև գնումներ, որոնք չեն արտացոլվել այս զեկույցում։

«SIPRI-ի ներկայացրած տվյալներն ամբողջությամբ չեն նկարագրում իրավիճակը, քանի որ որպես հիմք ընդունվում է վաճառված զինտեխնիկայի գինը: Իսկ զինտեխնիկայի գները՝ կախված գնորդից և վաճառողից, կարող են զգալի տարբեր լինել: Մասնավորապես այս դեպքում, ըստ SIPRI-ի տվյալների, որոնց հիման վրա աղյուսակն է կազմվել՝ 2014-2018 թթ. Բելառուսն Ադրբեջանին վաճառել է 19 մլն դոլարի սպառազինություն:

 

Ըստ նույն SIPRI-ի տվյալների՝ Բելառուսը պետք է վաճառեր 10 միավոր «Պոլոնեզ», որից առնվազն 6-7 միավորն Ադրբեջանում արդեն նկատվել է: Քիչ հավանական ենք համարում այն, որ մեկ միավոր «Պոլոնեզը» կարող էր վաճառվել մեկ տանկի գնից ավելի փոքր գնով: Սակայն, անգամ եթե դա այդպես է եղել, ապա նշվածն արդեն իսկ անհամեմատելի է դարձնում տարբեր երկրների վաճառած զինտեխնիկայի տեսակները և գները», – ShantNews.am-ին հայտնեց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը։

Դրան կարելի է գումարել նաև այն ուղղաթիռներն ու այլ սպառազինությունը, որ, օրինակ, ԱՄՆ-ից Ադրբեջանը գնում է քաղաքացիականի անվան տակ, հետո զինում ու տրամադրում է զինված ուժերին։

Հետաքրքիր է, որ Ադրբեջանն իր պատվավոր տեղն ունի նաև խոշորագույն զենք վաճառողների հաճախորդների ցուցակում։ Իսրայելի դեպքում Ադրբեջանն է սպառում այդ երկրից զենքի արտահանումների ամբողջ 17 տոկոսը։ Իսկ նրանից ավելի շատ իսրայելական արտադրության զենք գնում է միայն Հնդկաստանը (արտահանման 46 տոկոսը)։

По Теме

Арменалогия

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас`