Ադրբեջանը պատրաստ է ինտենսիվ բանակցությունների. Մամեդյարով

15/05/2018 21:20

Ադրբեջանը պատրաստ է ինտենսիվ բանակցությունների. Մամեդյարով

Ադրբեջանը պատրաստ է ինտենսիվ բանակցությունների՝ ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման համար: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Բանակցությունների ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից բանակցային գործընթացի առաջխաղացման համար ձեռնարկվելիք քայլերը և տարածաշրջանում տիրող իրավիճակը:

По Теме