Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Georgian Airways-ը Ռուսաստանի արգելքից հետո կրկնապատկել է Երեւան չվերթների թիվը

08/07/2019 15:41

Georgian Airways-ը Ռուսաստանի արգելքից հետո կրկնապատկել է Երեւան չվերթների թիվը

Georgian Airways ընկերությունը Ռուսաստանից թռիչքների ժամանակավոր արգելք մտցնելուց հետո Թբիլիսի-Երեւան չվերթների հաճախությունը հուլիսի 8-ից կրկնապատկելէ`7-ից հասցնելով 14-ի: Այս մասին հայտնում են Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի գործակալության մամուլի ծառայությունից:

«Georgian Airways-ն այսօրվանից օդային գծում կավելացնի 7 հաճախություն եւ մինչեւ ամառային նավիգացիոն սեզոնի ավարտը կկատարի շաբաթական 14 կանոնավոր թռիչք: Ավիաընկերությունը համապատասխանաբար՝ ուղեւորներին կառաջարկի ամեն օր 2 չվերթ Թբիլիսիից Երեւան»,- նշված է հաղորդագրության մեջ:

Դրանից բացի, ավիաընկերությունը հուլիսի 1-ից կսկսի ուղիղ չվերթներ իրականացնել Բաթումի հանգստավայրային քաղաքից Երեւան: Բաթումիից օդանավը Հայաստանի մայրաքաղաք կթռչի ամեն օր մինչեւ ամառային նավիգացիոն սեզոնի ավարտը: Բաթումիից եւ Թբիլիսիից Երեւան չվերթները կիրականացնեն Boeing 737, Embraer ERJ190 եւ CRJ200 տեսակի օդանավերը:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`