14-17-րդ դարերի հայկական մշակույթը ցուցադրվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում

14-17-րդ դարերի հայկական մշակույթը ցուցադրվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում

2017-ի 11 ամսվա ընթացքում զոհվել է 52 զինծառայող, 22–ը` թշնամու կրակոցից

08/12/2017 17:36

2017-ի 11 ամսվա ընթացքում զոհվել է 52 զինծառայող, 22–ը` թշնամու կրակոցից

2017 թվականի ընթացքում (հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ) Հայաստանի (նաև Արցախի) զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերություններից կամ տեխնիկական պատճառներով ավելի շատ զինծառայող է զոհվել, քան հակառակորդի կողմից ձեռնարկված գործողությունների հետևանքով։ Գրում է Tert.am-ը:

Նշված ժամանակահատվածում գրանցվել է 52 զոհ։ Քննչական կոմիտեի հրապարակած տվյալների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ 2017 թվականի 11 ամիսների ընթացքում մահացել է 52 զինծառայող, որից 22-ը զոհվել է թշնամու կողմից ձեռնարկված գործողությունների հետևանքով, իսկ 30-ը սահմանից ներս՝ ըստ նախնական տվյալների՝ զենքի հետ անզգույշ վարվելու, ինքնասպանության հասցնելու, առողջական խնդիրների, դժբախտ պատահարների, զինծառայակցի կողմից պատճառված վնասի և այլ պատճառներով:

Նշենք, որ վիճակագրությունը կազմվել է դեպքի կամ դրան հաջորդող օրվա ընթացքում տարածված պաշտոնական տեղեկատվության հիման վրա: Այսինքն` մահվան դեպքերի նախնական պատճառներն են նշված:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`