Հսկաների հետքերը Հայաստանում

Հսկաների հետքերը Հայաստանում

Եթէ մէկը զաւակին չէ մկրտած չի կրնար հայկական դպրոց ղրկել. խօսքը յատկապէս ուղղուած է ծպտեալ հայերուն. Բ. Էստուկյան

Եթէ մէկը զաւակին չէ մկրտած չի կրնար հայկական դպրոց ղրկել. խօսքը յատկապէս ուղղուած է ծպտեալ հայերուն. Բ. Էստուկյան

2011-ն էլ դարձավ հիշողություն

14/08/2013 01:19

2011-ն էլ դարձավ հիշողություն

Մեկ տարի էլ գլորվեց հիշողությունների պարկը: 2011-ը Հայաստանի համար բավական հանգիստ տարի էր, ձեռքբերումների առումով այնքան էլ չփայլեցինք,միայն քաղաքական դաշտում փոքր-ինչ տեղաշարժ զգացվեց, որն ըստ ամենայնի սպասված էր: Սկսենք քաղաքականից, քանի որ ընդդիմության 2010թ-ի այդքան հախուռն կոչերը հօդս ցնդեցին 2011-ի գարունից հետո: Արտաորհրդարանական ընդդիմությունը ցույց տվեց, որ իրականում այդքան էլ հետաքրքրված չէ իր իսկ կոչումով: Հասկացանք, որ մեր երկիրը այն բացառիկ երկրներից է դառնում, որտեղ կարելի է համարել, որ ընդդիմություն չկա, իսկ եթե երկրում ընդդիմություն չկա, ենթադրելի է, որ ամեն ինչ գերազանց է: Բայց սա արդեն կլինի մյուս հարյուրամյակի երազանքների շարքից: Իրականում ընդդիմություն չունենք, քանզի նրա ներսում հավաքված են տարբեր ընդդիմություններ, որոնք տարբեր պայքար են մղում: Իշխանական դաշտում ավելի շատ բամբասանքներ և չիրականացած ենթադրություններ հնչեցին: Իբրև կոալիցիայի շրջանակները պետք է փոքրանային, Բարգավաճ Հայաստանը պետք է դուրս գար, սակայն այս տարի նման բան չեղավ, միգուցե հաջորդ տարի լինեն նաընտրական վայրիվերումներ: Ղարաբաղյան հիմնախնդրի առումով տեղաշարժեր չարձանագրվեցին, բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազմաթիվ այցեր ունեցան տարածաշրջան, Հայաստանի և Արբեջանի նաագահները միմյանց հետ հանդիպումներ ունեցան, բայց բոլորն ավարտվեցին զութ համատեղ հայտարարություններով: Կարևոր և լուրջ հաղթանակ էր արտաքին քաղաքականության առումով Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի այցը, և մի քանի օր առաջ Ֆրանսիայի ԱԺ-ի կողմից Հայոց Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունումը, որը միջազգային դաշտում լուրջ աժիոտաժ մտցրեց: Կարևոր էր նաև Հայաստանի Հանրապետության անկաության 20-ամյակը և նրան նվիրված տոնամբությունները: Ողջ աշխարհը տեսավ մեր հզոր բանակն ու հզոր զրահատեխնիկան: Ինչ-որ չափով առանձնացրինք տարվա գլխավոր իրադարձությունները՝ ակնկալելով հաջորդ տարում տեսնել այս տարվա կիսատ և անլուծելի գործերի ավարտը: Հուսալով, որ 2012-ի խորհրդարանական ընտրությունները բեկումնային կլինեն հայ մարդու կյանքի համար: Հուսալով, որ Լեռնային Ղարաբաղի հիմնանդիրը ի վերջո իր լուծումը կստանա, բայց իհարկե հօգուտ իրական տերերի, հուսալով՝ անգրագետ և բռի քաղաքական ֆիգուրներից ի վերջո կձերբազատվենք, հուսալով, որ մեր տնտեսությունը մոնոպոլիզացված չի լինի, և մի երկու հոգու գրպանը չի մտնի ողջ ազգի բյուջետային զամբյուղը: Հուսալով՝ նոր տարում քաղցած մանուկները գոնե մի քանիսով կնվազեն մեր կառավարության կողմից առաջարկված և ԱԺ-ի կողմից ընունված Բյուջե 2012-ով: Հուսալով՝ մեր զինվորները սիրով և ոգևորությամբ կածառայեն բանակում և կպայքարեն միմիայն թշնամու և ոչ միմյանց դեմ: Հուսալսով, որ մեր լրատվականը հաջորդ տարվա մեջ բուռն ծաղկում կապրի և ձեզ, սիրելի՛ ընթերցողներ և դիտողներ, ավելի շատ անաչառ և ազատ լրատվություն կմատուցի: Եղեք առողջ, տեղեկկացված և հայրենասեր: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`