ԱԺ 20 պատգամավոր միլիոնատեր է
06/09/2013 12:06

«Մանդատ» ՀԿ-ն ներկայացրել է զեկույց, որում ներառված է 5-րդ գումարման ԱԺ խմբակցությունների ֆինանսական հնարավորությունները: Առաջին հնգյակում են 4 ԲՀԿ-ականներ Գագիկ Ծառուկյանը, Վահան Կարապետյանը, Գուրգեն Արսենյանը և Գրիգորի Մարգարյանը: ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանն իր կարողությամբ զիջում է միայն Գագիկ Ծառուկյանին: Ընդհանուր առմամաբ 20 պատգամավոր միլիոնատեր են:
Օգտագործելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատգամավորների ներկայացրած հայտարարագրերի տվյալները, պարզ է դառնում, որ «Բարգավաճ Հայաստանը» ԱԺ-ի ամենահարուստ խմբակցությունն է. ԲՀԿ–ական 36 պատգամավորները միասին հայտարարագրել են 98.1 միլիոն դոլարին համարժեք գումար:
Երկրորդ տեղում «Հանրապետական» խմբակցությունն է, որի հայտարարագրված դրամական միջոցներն են. 70 պատգամավորը միասին՝ 35.7 միլիոն դոլարին համարժեք գումար:
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունը երրորդն է. 5 հոգանոց խմբակցությունը հայտարարագրել է 537.677 դոլարին համարժեք գումար:
«Օրինաց Երկիր» խմբակցությունը 4-րդ տեղն է զբաղեցնում. խմբակցության 6 պատգամավորները հայտարարագրել են 234.565 դոլարին համարժեք գումար: ՕԵԿ–ին հաջորդող «Հայ ազգային կոնգրես» խմբակցության 7 պատգամավորները միասին հայտարարագրել են 169.275 հազար դոլարին համարժեք գումար:
«Ժառանգություն» խմբակցության 5 պատգամավորների հայտարարագրած դրամական միջոցներն ամենահամեստն են. ընդհանուր առմամբ` 118.800 դոլարին համարժեք գումար:
Առաջին հնգյակում են 4 ԲՀԿ-ականներ Գագիկ Ծառուկյանը, Վահան Կարապետյանը, Գուրգեն Արսենյանը և Գրիգորի Մարգարյանը: ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանն իր կարողությամբ զիջում է միայն Գագիկ Ծառուկյանին: Ընդհանուր առմամաբ 20 պատգամավոր միլիոնատեր են:
Դրամական միջոց չի հայտարարագրել 21 պատգամավոր. նրանցից 12-ը ՀՀԿ խմբակցության անդամ է, 4-ը ՝ ԲՀԿ, 3-ը՝ «Ժառանգություն», 2-ը՝ ՀԱԿ:
Այս թեմայով
Ռուսաստանի Արմավիր քաղաքում եկեղեցին ապամոնտաժել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը01/12/2019 18:23
Հայաստանում պատմամշակութային հուշարձանները վտանգված են23/11/2019 17:45
Դատարանն Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ փորձագիտական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու հայցը մերժել է18/11/2019 22:07
Կառավարության կադրային բանկի միջոցով աշխատանքի է անցել հինգ հոգի, որից երկուսն ազատվել են 18/11/2019 21:48
Դալմայում քանդել են 16-րդ դարի գինու հնձանը. ԿԳՄՍՆ ուշանում է (տեսանյութ)16/11/2019 20:38
Կապանի օդանավակայանը գարնանը կգործարկվի15/11/2019 11:43
Սուրբ Ղազարը ջրի տակ է հայտնվել (լուսանկարներ)13/11/2019 22:48
Հունվարի 1-ից թանկացումներ են սպասվում, որ ապրանքատեսակները կթանկանան12/11/2019 23:07
Սահմանամերձ Ոսկեպարում հայտնաբերվել է երկու չպայթած արկ12/11/2019 23:02
«Աղոթում եմ նրանց համար». Հռոմի պապն անդրադարձել է Ղամիշլիում հայ հոգևորականների սպանությանը12/11/2019 22:00
Օրենքն անիմաստ է. հանքերի բաժնետոմսերը գրանցված են ինչ-որ մեկի բաջանաղի տղայի, խնամու, քեռու անուններով12/11/2019 11:37
Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում (տեսանյութ)09/11/2019 20:36