1920թ-ի հայ-ռուսական հաշտության պայմանագրի նախագիծ. Հայաստանը համաձայն էր հրաժարվել Ղարաբաղից

05/11/2017 19:00

1920թ-ի հայ-ռուսական հաշտության պայմանագրի նախագիծ. Հայաստանը համաձայն էր հրաժարվել Ղարաբաղից

«Ազատ Ձայն»-ն իր ընթերցողին է ներկայացնում Խորհրդային Ռուսաստանի և Հայաստանի Հանրապետության միջև կնքված 1920թ. հոկտեմբերին կնքված հաշտության պայմանագրի նախագծի  որոշ կարևոր հոդվածներ, որոնք ճակատագրական դարձան Հայաստանի համար:

Նշենք, որ Երևանի հայ-ռուսական համաձայնագիրը կնքվել է Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ միջև 1920 թվականին: Ստորագրվել է Հայաստանի կառավարության և ՀայաստանումՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցիչ Բորիս Լեգրանի գլխավորած պատվիրակության միջև երկարատև բանակցություններից հետո։

Մինչ բանակցությունները ՌԽՖՍՀ պատվիրակությունը Հայաստանի Հանրապետության կառավարությունից պահանջել է հրաժարվել Սևրի հաշտության պայմանագրից, թույլ տալ Հայաստանի երկաթուղիներով խորհրդային զորքերն ու զինամթերք փոխադրել Թուրքիա, հարևան պետությունների հետ սահմանային վեճերի լուծման հարցը հանձնել Ռուսաստանի իրավարարությանը և այլն։ Հայաստանի կառավարությունը, վճռականորեն մերժելով առաջին պահանջը, համաձայնեց մյուսների հետ. Բանակցությունների ընթացքում կազմվեց 17 հոդվածներից բաղկացած պայմանագրի նախագիծ։

Հետագայում Հայաստանի Հանրապետության բազմաթիվ բարձրաստիճան գործիչներ գրեցին, որ չպետք էր տարվել Սևրի շլացնող խոստումներով և փորձել ցավալի փոխզիջումներով լեզու գտնել բոլշևիկների ու քեմալականների հետ, որոնց համատեղ հարվածների ու սպառնալիքների տակ Հայաստանը կորցրեց տարածքներ, իսկ 1920-ի դեկտեմբերի 2-ին՝ խորհրդայանցվեց:

Մինչ համաձայնագրի ստորագրումը, Խորհրդային Ադրբեջանում կազմավորված Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն (նախագահ՝ Սարգիս Կասյան), Խորհրդային Ռուսաստանի 11-րդ կարմիր բանակի զորամասերի ուղեկցությամբ անցավ հայ-ադրբեջանական սահմանը, մտավ Քարվանսարա (Իջևան)։ Շուտով սկսվեցին բռնությունները հայկական բանակի նախկին սպաների նկատմամբ։

Ստորև ներկայացնում ենք այս հաշտության համաձայնագրի որոշ հոդվածներ, հոդվածներից մեկով պահանջ է դրվում Հայաստանի առջև, որպեսզի հրաժարվի Ղարաբաղի հանդեպ ունեցած որևէ պահանջից: Ի դեպ, այս համաձայնագիրը հավանության չարժանացավ Ստալինի կողմից, բայց Ղարաբաղը, այնուամենայնիվ, նույն Ստալինի թեթև ձեռքով բռնակցվեց Ադրբեջանին:

 

Հոդված 4.

Ռուսաստանն ընդունում է, որ Հայաստանի պետության կազմի մեջ մտնում են անպայման կերպով նախկին Ռուսական կայսրության ստորև հիշված նահանգներն ու շրջանները. Երևանի, Կարսի համապատասխան բոլոր գավառներով ու շրջաններով, բացի Նախիջևանի գավառից, այլև Գանձակի նահանգի հարավային մասը՝ Քարվանսարա և Դիլիջան քաղաքների հետ:

Հայաստանի և Ադբեջանի միջև վիճելի եղող շրջանների  այն և այսպես կոչված Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևան գավառների պետական պատկանելիությսունը, քանի որ անմիջական համաձայնություն չկա որոշվում է ռեֆերենդումով:

Երբ հետզհետե կպարզվեն Հայաստանի և ուրիշների հետ սահմանային խնդիրներ կլինի, քան այն, որ սույն պայմանագրի հիման վրա, Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնում ընդունել Հայաստանի կազմի մեջ նախկին կովկասյան փոխարքայության այս կամ այն մասերը, որ կանցնեն նրան այդ կազմավորումների հետ կնքած պայմանագրերի հիման վրա:

Հոդված 5.

Պայմանավորվող երկու կողմերն էլ պարտավորվում  են

1)թույլ չտալ, որ իրենց երկրում կազմվեն և պահանջ դնեն այն կառավարությունները, կազմակերպություններն ու խմբերը, որոնք իրենց նպատակ են դնում զինյալ պայքար մյուս պայմանավորվող կողմի դեմ:

Բացի դրանից Հայաստանը պարտավորվում է արգելել իր կազմի մեջ մտնել կամավորական կամ այլ բանակների, /որոնք Խորհրդային Ռուսատանի դեմ եկող քաղաքացիական կռիվներին/ հրամատարական անձանց, եթե նրանք հայկական ծագում չունեն: Արգելել մտնել ոչ մի ձևով, նույնիսկ իբրև կամավոր: Իսկ այդ մարդկանցից նրանք, որոնք սույն պայմանագիրը ուժի մեջ մտնելու մոմենտին բանակի շարքերում կգտնվեն, Հայաստանը պարտավորվում է անհապաղ հեռացնել բանակի շարքերից:

2)արգելվում է իր տերիտորիայի վրա թողնել որևէ տեսակ զորք, բացի կառավարության զորքից կամ այն բարեկամ պետությունների զորքից, որոնց հետ պայմանավորվող կողմերից մեկը ռազմական կոնվենցիա է կնքել, բայց փաստորեն պատերազմական վիճակում չի գտնվում պայմանավորվող մյուս կողմի հետ, արգելել նմանապես անձնական կազմի անհատական կոչն ու զորահավաքը այդպիսի պետությունների բանակի շարքերը:

3)Արգելել այն պետություններին, որոնք ռազմական վիճակում են գտնվում պայմանավորվող կողմի հետ, այլև այն կազմակերպություններին ու խմբերին, որոնք իրենց նպատակ են դնում զինված պայքար պայմանավորող մյուս կողմի դեմ  ներմուծել իրենց նավահանգիստները կամ անցկացնել իրենց երկրամասի միջոցով այն ամենը, որ կարող է օգտագործվել պայմանվորող մյուս կողմի դեմ ինչպես զինված ուժ, ռազմական պարագաներ, ռազմատեխնիկական պարագաներ և նյութեր:

Հոդված 14.

1. Երբ կդադարեն ռազմական գործողությունները Հայաստանի միջև, երբ Տաճկաստանը կհանձնի /կմաքրի/ իր զորքերն իր բռնած գծից, նախկին Ռուսաստանի կայսրության մասերից, որոնք ՌՍՖԽՀ և Հայաստանի Հանրապետության միջև եղած հաշտության պայմանագրի հիման վրա անցնում են վերջինի /Հայաստանի/ տերիտորիայի կազմին և երբ տաճկական զորքերը կանցնեն Ռուսաստանի և Տաճկաստանի 1914թ. սահմաններից այն կողմ:

2. Երբ ԱՍԽՀ և ՌՍՖԽՀ կընդունեն Հայասատնի Հանրապետության անկատարելի իրավունքը վիճելի տերիտորիաների՝ Նախիջևանի և Զանգեզուրի գավառների նկատմամբ, և այդ գավառների սահմաններից կհանեն այն բոլոր զորամասերը, որոնք ենթարկվում են ԱՍԽՀ և ՌՍՖԽՀ հրամանատարությանը:  Այսպիսին ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետությունն իր կողմից հրաժարվում է որևէ պահանջից այսպես կոչված լեռնային և հարթավայր Ղարաբաղ շրջանի նկատմամբ:

Փաստաթուղթը վերցված է՝ «Հայ Բոլշևիկների Հակապետական Գործունեությունը 1919-1920թթ.» աշխատությունից

«Ազատ Ձայն» լրատվականի նութերն օգտագործելիս պարտադի՛ր նշեք սկզբնաղբյուրը նյութիհիպերակտիվ հղումով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այս թեմայով

ֆեյսբուք