101 տարի առաջ վերագտանք մեր անկախությունը
28/05/2019 15:02

Ուղիղ 101 տարի առաջ` 1918թ. մայիսին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում եւ Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին եւ կամավորականներին հաջողվեց կենաց եւ մահու հերոսամարտերում անհավանական հաղթանակ տանել թուրքերի դեմ` կասեցնելով նրանց առաջխաղացումը:
Հաղթանակը հնարավորություն տվեց հայ ժողովրդին վերականգնել դարեր առաջ կորցրած անկախությունը:
Հայոց ազգային խորհուրդը Թիֆլիսում հռչակեց Հայաստանի անկախությունը: «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով եւ Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր կացության հանդեպ` Հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն միակ իշխանությունը: Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերը կազմել Հայոց ազգային կառավարություն` Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները` հայկական գավառների քաղաքական ղեկը վարելու». ահա այս ձեւակերպումն էլ դարձավ Հայաստանի անկախության հռչակագիրը:
Ցավոք հունիսի 4-ին Բաթումում ստորագրվեց հայ-թուրքական հաշտեցման խայտառակ մի պայմանագիրը, որով էլ 11 հազար քմ տարածքի վրա ձեւավորվեց Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությունը:
Հայաստանի առաջին հանրապետությունը կարճ ժամանակում ընտրեց խորհրդարան (նախագահ Ավետիք Սահակյան) եւ ձևավորեց կառավարություն (վարչապետ` Հովհաննես Քաջազնունի):
Առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, քանզի 1920թ. դեկտեմբերի 2-ին խորհրդայնացավ:
1992թ.-ից մայիսի 28-ը պաշտոնապես նշվում է որպես Հանրապետության օր:
Այս թեմայով
Նժդեհի արձանն ապամոնտաժել են լարվածությունը թուլացնելու նպատակով. մեկնաբանում է եկեղեցին02/12/2019 21:32
Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Հայոց ցեղասպանության հարցը27/11/2019 15:26
Ադրբեջանի բանակում կտտանքների միջոցով փնտրել են Հայաստանի օգտին լրտեսների. BBC27/11/2019 15:11
Հունանյանի և Բաբաջանյանի զրույցը չի ձայնագրվել27/11/2019 12:30
Բուլղարիայում ՀՀ դեսպանը՝ համայնքի կազմակերպած միջոցառմանը Արցախի դրոշի պատճառով չմասնակցելու մասին24/11/2019 21:06
ԱԳՆ-ն չի մեկնաբանում Զախարովայի՝ Ղարաբաղից «տեղահանվածների» վերադարձին վերաբերող հայտարարությունը24/11/2019 10:38
Հայ լրագրողներն այցելել են Բաքու23/11/2019 17:21
Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել18/11/2019 22:04
Սոլովյովը քննադատել է ԱՄՆ–ին` Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևը տապալելու համար15/11/2019 21:36
Եկեք պարզենք, Մադրիդյան սկզբունքները որտեղ են կանգնած․ Փաշինյան13/11/2019 16:12
Վազգեն Մանուկյանը դուրս է գալիս Հանրային խորհրդից13/11/2019 15:30
ՌԴ Արմավիր քաղաքում պաշտոնյան սև ներկով պղծել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը13/11/2019 15:26