Ֆրանսիացի նախարար. Թուրքիան պետք է ճանաչի այդ փաստը
24/04/2012 02:28

Ֆրանսիայի եվրոպական գործերով նախարար Ժան Լեոնետին Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը` որպես պատմական փաստ: Լեոնետին միաժամանակ հեքել է տեղեկությունները, թե դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը նախընտրական նպատակներ չունի: «Այսօր բոլոր երկրները պետք է ողջախոհ լինեն ու քաջ և առերեսվեն իրենց պատմությունների հետ: Հայոց ցեղասպանությունից գրեթե 200 տարի է անցել և դրա հեղինակներն արդեն պատժվել են, իսկ այսօրվա Թուրքիան պետք է ճանաչի այդ փաստը: Մի՞թե ավելի մեծ հարգանքի արժանի չեն այն ժողովուրդները, ովքեր սթափ են նայում իրենց պատմական անցյալին», -հայտարարել է ֆրանսիացի նախարարը: Հիշեցնենք, որ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծով սահմանվում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Հիշեցնենք, որ այս օրինագիծը մեծ խառնաշփոթ է առաջացրել Թուրքիայում, որի նախագահ Աբդուլահ Գյուլը նույնիսկ սպառնացել է Նիկոլա Սարկոզիին` հարաբերությունների վատթարացման վերաբերյալ: Սակայն ֆրանսիացի նախարարը հայտարարել է. «Այս օրինագիծն անմիջականորեն ուղղված է ոչ թե Թուրքիայի, այլ բոլոր ցեղասպանությունների դեմ»:
Այս թեմայով
Հայերի ունեզրկումը Օսմայնան կայսրությունում 1894-1922թթ.09/04/2017 22:35
Ոչնչացնել բուն «Հայաստան» անվանումը Թուրքիայում. Թալեաթի հրամանը թուրք պաշտոնյայի հուշերում01/03/2015 23:23
Հայերի ցեղասպանության և տեղահանության երիտթուրքերի հրամանը՝ հրապարակված թուրքական մամուլում 1919-ին20/02/2015 17:07
Քուրդ պատգամավորը Թուրքիայի խորհրդարան է ներկայացրել Հայոց ցեղասպանությանը վերբերող օրինագիծ26/11/2014 23:56
Բուայեն «Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող» նոր օրինագիծ է ներկայացրել Ֆրանսիայի խորհրդարան06/11/2014 17:29
Ցեղասպանության մեղավորներից՝ Գերմանիա. Էնվերին շոյելու համար գերմանացիները Թուրքիան անվանում էին «Էնվերլանդ». Փաստեր15/09/2014 22:27
Պղծվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանը Վիլուրբանում09/07/2014 14:17
Իսրայելի Քնեսեթում քննարկվել է Հայոց Ցեղասպանության հարցը14/05/2014 18:28
Ձայն Արարատի 18 Հայոց Ցեղասպանություն, Պահանջատիրություն և իրավական հարցեր (Հաղորդաշար)23/04/2014 18:49
Թուրքիայի վարչապետը հայտարարություն է տարածել ապրիլի 24-ի կապակցությամբ23/04/2014 16:23
Սիոնիզմի հետքը Հայոց Ցեղասպանության մեջ22/04/2014 13:32
Ի՞նչ կարող ենք սպասել ցեղասպանության իրողությունը ժխտող ազգի զավակներից. Թուրք գրող19/04/2014 02:03