Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Օրենքն անիմաստ է. հանքերի բաժնետոմսերը գրանցված են ինչ-որ մեկի բաջանաղի տղայի, խնամու, քեռու անուններով

12/11/2019 11:37

Օրենքն անիմաստ է. հանքերի բաժնետոմսերը գրանցված են ինչ-որ մեկի բաջանաղի տղայի, խնամու, քեռու անուններով

Հանքերի որևէ սեփականատեր գրանցված չէ, բոլոր բաժնետոմսերը գրանցված են ինչ-որ մեկի բաջանաղի տղայի, խնամու, քեռու անուններով։ Հանքերի իրական տերերի բացահայտման նախագիծը ոչինչ չի տալու, այն աչք կապելու նախագիծ է, ԱԺ նիստի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

«Օրենքն անիմաստ է, բովանդակությունը չի արտահայտում նպատակը։ Օրինակ, որևէ մեկին բացահայտեցին, որն իրականում շարքային աշխատող է և տասնյակ միլիոնավոր դոլարներ չէր կարող ունենալ։ Ի՞նչ պետք է հետևի դրան. օրենքում ոչինչ ասված չէ։ Ընդերքի մասին օրենքը պետք է լինի համապարփակ, ոչ թե ձևի համար 2-3 բաժնետիրոջ անուն հնչեցնի», - ասաց պատգամավորը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ իր հերթին նկատեց՝ հեռու է այն մտքից, որ այս օրենքով բոլոր խնդիրները լուծվելու են, սակայն սա ոլորտում քայլ առաջ է։


Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`