Նոր կադրեր Ապրիլյան պատերազմ․ ապրիլի 2, Սեյսուլան, ազատագրված հերոսական 116 մարտական դիրքը օդից

Նոր կադրեր Ապրիլյան պատերազմ․ ապրիլի 2, Սեյսուլան, ազատագրված հերոսական 116 մարտական դիրքը օդից

«Քոչարին» ու «Թամզարան» որպես ադրբեջանական ազգային արժեք կարող են ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում

29/11/2018 19:18

«Քոչարին» ու «Թամզարան» որպես ադրբեջանական ազգային արժեք կարող են ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում

Հերթական խեղկատակությունն է տեղի ունենում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո: Այս անգամ «ՅՈՒՆԵՍԿՕ»-ն թվիթերյան իր պաշտոնական էջում հրապարակում է արել այն մասին, որ «Քոչարի» և «Թամզարա» ավանդական խմբակային պարատեսակները պետք է ներառվեն «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի շտապ պահպանման կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգությունների ցանկում՝ որպես Նախիջևանի ԻՀ-ի էպիկական, ազգային երաժշտական ժառանգություն ունեցող ավանդական պարատեսակներ:

Ադրբեջանի կողմից որպես ազգի սեփականություն վերագրվող այս երկու պարատեսակների հարցը քննարկվելու է նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 1-ը Պորտ Լուիում անցկացվող ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նստաշրջանի ընթացքում:

Զավեշտալին այն է, որ հազիվ 100 տարվա կյանք ունեցող Ադրբեջան կոչվող այդ տարածքը փորձում է իրեն վերագրել հազարամյակների վաղեմություն ունեցող հայկական ազգային այս պարատեսակը ՅՈՒՆԵՍԿՕ-ի թողտվությամբ, չնայած որ նախորդ տարի «Քոչարի» խմբապարն արդեն իսկ ներառվել է այդ ցանկում Հայաստանի հայտի շնորհիվ:

Նշենք, որ Ադրբեջանն իրեն էր վերագրել նաև լավաշը:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`