14-17-րդ դարերի հայկական մշակույթը ցուցադրվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում

14-17-րդ դարերի հայկական մշակույթը ցուցադրվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում

Քնեսեթը չի ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը

14/02/2018 18:08

Քնեսեթը չի ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը

Իսրայելի Քնեսեթը փետրվարի 14-ին քվեարկություն է անցկացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագծի շուրջ, որն առաջադրել էր «Եշ Աթիդ» իսրայելական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Յայիր Լապիդը: Հաղորդում է The Jerusalem Post-ը:

Քվեարկության արդյունքում (41 դեմ, 28 կողմ ձայնով) օրինագիծը մերժվել է:

«Չկա պատճառ, որի համար Քնեսեթը, որը ներկայացնում է Հոլոքոստի միջով անցած մի երկիր, չճանաչի Հայոց ցեղասպանությունն ու դրան նվիրված հիշատակության օր ունենա», - ասել է Լապիդը:

Երկրի փոխարտգործնախարար Ցիպի Հոտովելին նշել է, որ խորհրդարանական պատվիրակություն է ուղարկել Երևան՝ մասնակցելու 100-ամյա տարելիցի միջոցառումներին, սակայն պաշտոնական դիրքորոշում չի ներկայացնի՝ պայմանավորված «դրա բարդությամբ և քաղաքական հետևանքներով, և քանի որ դա հստակ քաղաքական ասոցացում ունի»:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`