Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Քայլարշավ` Միացյալ Թագավորությունում

24/04/2013 06:23

Քայլարշավ`  Միացյալ Թագավորությունում

Միացյալ Թագավորությունում Բրիտանահայ համայնքային եւ եկեղեցական խորհրդի կողմից (ԲՀԵԽ) կազմակերպվել էին մի շարք միջոցառումներ՝ նշելու Հայոց ցեղասպանության 97-ամյակը: Բրիտանահայ համայնքի ներկայացուցիչները քայլարշավով անցան Լոնդոնի կենտրոնով՝ դատապարտելով Թուրքիայի ժխտողական քաղաքականությունն ու իրենց կոչը հղելով ՄԹ իշխանություններին՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Այս ամենամյա քայլարշավը, թվով 47-րդը, կազմակերպվում է Հայոց ցեղասպանության ճանաչման կոմիտեի կողմից (CRAG): Քայլարշավը, որին մասնակցում էին 800-900 մարդ, գլխավորում էին Հայ Առաքելական Եկեղեցու Միացյալ Թագավորության եւ Իռլանդիայի թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը եւ ԲՀԵԽ ղեկավարությունը, ինչպես նաեւ ՄԹ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները: Անցնելով Լոնդոնի Փիքադիլի եւ Թրաֆալգար հրապարակներով՝ քայլարշավն ավարտվեց Ուայթհոլ փողոցի կենտրոնում, որտեղ գտնվող 1-ին եւ 2-րդ Համաշխարհային պատերազմների զոհերի հուշարձանին դրվեցին ծաղկեպսակներ: Այնուհետեւ ԲՀԵԽ ներկայացուցիչները ուղեւորվեցին դեպի ՄԹ վարչապետի նստավայր՝ Դաունինգ 10, եւ հայ համայնքի անունից հանձնեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խնդրագիրը: Ապրիլի 22-ին Ցեղասպանության զոհերի հիշատակին Լոնդոնի Սբ. Եղիշե եկեղեցում տեղի ունեցավ Պատարագ եւ հոգեհանգստի արարողություն, որից հետո ԲՀԵԽ եւ ՀՀ դեսպանության ներկայացուցիչները ծաղկեպսակներ դրեցին եկեղեցու բակում գտնվող Հայոց Մեծ եղեռնի հուշարձան-խաչքարին:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`