Նոր կադրեր Ապրիլյան պատերազմ․ ապրիլի 2, Սեյսուլան, ազատագրված հերոսական 116 մարտական դիրքը օդից

Նոր կադրեր Ապրիլյան պատերազմ․ ապրիլի 2, Սեյսուլան, ազատագրված հերոսական 116 մարտական դիրքը օդից

Փաշինյան-Ալիև հանդիպման նախաձեռնողը Համաշխարհային տնտեսական համաժողովի նախագահն էր. Հիքմեթ Հաջիև

24/01/2019 19:06

Փաշինյան-Ալիև հանդիպման նախաձեռնողը Համաշխարհային տնտեսական համաժողովի նախագահն էր. Հիքմեթ Հաջիև

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ոչ պաշտոնական հանդիպումը կայացել է հենց համաժողովի ղեկավարության նախաձեռնությամբ:

«Այդ հանդիպումն անցկացվել է Դավոսի տնտեսական համաժողովի նախագահ Բյորգե Բրենդեի նախաձեռնությամբ: Հանդիպումը կարող է դիտարկվել որպես Դուշանբեում և Սանկտ Պետերբուրգում գագաթնաժողովների ժամանակ կայացած ոչ պաշտոնական հանդիպումների շարունակություն: Ինչպես գիտեք՝ բանակցային գործընթացն ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մակարդակով», - ասել է Հաջիևը:

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումներ կկայանան նաև առաջիկայում:


Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`