Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները՝ երկար, հագեցած, արդյունավետ

29/03/2019 19:26

Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները՝ երկար, հագեցած, արդյունավետ

Այսօր Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում երևանյան ժամանակով 14:00-ին տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հանդիպումը։

Սկզբում հանդիպումն ընթացավ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։ Ընդլայնված հանդիպմանը հաջորդել է Փաշինյան-Ալիև առանձնազրույցը: Երեք ժամ անց նրանց կրկին միացան ԱԳ նախարարներն ու համանախագահները:

Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հանդիպումը նորմալ է անցել, իսկ Ալիևը կոչ արեց սպասել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը․ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ամեն բան կպատմեն»։

Այնուհետև «Բրիստոլ» հյուրանոցից դուրս եկավ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, որը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին. «Առանց մեկնաբանության»,- ասաց նա։

«Երկար, հագեցած, արդյունավետ հանդիպում էր։ Հույս ունենք, որ այս ամենը շարունակություն կունենա»,- այսպես մեկնաբանեց հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ստեփան Վիսկոնտին։

Հարցին՝ ե՞րբ կլինի հաջորդ հանդիպումը, նա պատասխանեց. «Կիմանաք, երբ նախագահն ու վարչապետն ասեն դրա մասին»:

 

 

 

 

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`