Հայկական լեռնաշխարհի գաղտնիքները

Հայկական լեռնաշխարհի գաղտնիքները

Փաշինյանը մտադիր է Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում անցկացնել Ալիևի հետ

22/01/2019 20:56

Փաշինյանը մտադիր է Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում անցկացնել Ալիևի հետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը РИА Новости-ին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ մտադիր է այսօր Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում անցկացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Այո, դա ոչ պաշտոնական հանդիպում է», - ասել է Փաշինյանը՝ պատասխանելով այսօր Ալիևի հետ կայանալիք երկկողմ հանդիպման մասին հարցին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Իլհամ Ալիևն, իր հերթին, Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում հայտնել է, որ լիարժեք բանակցություններ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարությունների միջև դեռևս չեն կայացել, սակայն արդեն տեղի են ունեցել մի շարք «օգտակար զրույցներ»:

Նրա խոսքով՝ դրանք ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում են տեղի ունեցել և օգտակար են եղել ղարաբաղյան հակամարտության հարցում բանակցությունների ակտիվացման և կողմերի դիրքորոշումները պարզելու համար: Ադրբեջանցի ղեկավարը նշել է, որ երբեք չի խուսափել հայկական կողմի հետ բանակցություններից:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`