Փայլանը կարող է զրկվել պատգամավորական մանդատից
13/04/2018 22:23

Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունը պահանջել է դադարեցնել ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) 8 պատգամավորների անձեռնմխելիությունը, այդ թվում նաև՝ ԺԴԿ-ի հայ պատգամավոր Գարո Փայլանինը։
Փայլանը մասնավորապես մեղադրվել է 2017թ մայիսի 1-ին Կանադայում տված մի հարցազրույցի ժամանակ «Թուրք ազգին և թուրքական պետությունը հրապարակայնորեն ստորացնելու» և «հանրապետության նախագահին» վիրավորելու մեջ։
Մեղադրվող պատգամավորների թվում են նաև Օսման Բայդեմիրը, Ալիջան Օնլյուն, Ֆելեքնաս Ուջան, Սիբել Յիղիթալփը, Նադիր Յըլդըրըմը, Դիլեք Օջալանը, Միզգին Ըրգաթը։
Պատգամավորներին առաջադրված հիմնական մեղադրանքներն են՝ «Թուրք ժողովրդին ու թուրքական պետությունը, կառավարությունը, պետության զինվորին կամ անվտանգության աշխատակցին հրապարակայնորեն ստորացնելը», «ահաբեկչական խմբավորման քարոզչություն կատարելը», «քաղաքական կուսակցությունների մասին օրենքի խախտումը» և «հանրապետության նախագահին վիրավորելը»։
Այս թեմայով
Արդյո՞ք առաքելությունը կատարված է. Ավելի քան 100 հրթիռ Սիրիայի օբյեկտների ուղղությամբ 14/04/2018 18:14
Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է, որ դժգոհ է ռուսական սպառազինությունից29/03/2018 19:02
Անկարայում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը29/03/2018 13:56
Իրաքում շումերական նավահանգիստ է հայտնաբերվել18/03/2018 23:18
Սիրիական պատերազմում ընդհանուր առմամբ ավելի քան կես միլիոն մարդ է զոհվել12/03/2018 22:49
Թուրքիան ցանկություն է հայտնել արագացնելու Ս-400 համակարգերի մատակարարումը12/03/2018 22:17
Ամենալավ թուրքը մեռած թուրքն է: Ես լավ թուրքի չեմ հանդիպել. Հունաստանի նախկին ԱԳ նախարար14/02/2018 17:13
Էրդողանին քննադատել են Լոզանի պայմանագիրը շահարկելու համար03/02/2018 22:34
Թուրքերը Սիրիայում հնագույն տաճար են ոչնչացրել30/01/2018 15:52
ԵՄ-ն ութ երկրներ ու տարածքներ բացառեց օֆշորների սև ցուցակից23/01/2018 20:59
Ռուսաստանից Ադրբեջան է հասել սպառազինության հերթական խմբաքանակը20/01/2018 21:59
Բաղրամյան պողոտա-Ֆրանսիայի հրապարակ հատվածում նստացույցը շարունակվում է (Տեսանյութ)
16/04/2018 19:13
Արդյո՞ք առաքելությունը կատարված է. Ավելի քան 100 հրթիռ Սիրիայի օբյեկտների ուղղությամբ
14/04/2018 18:14
Փայլանը կարող է զրկվել պատգամավորական մանդատից
13/04/2018 22:23
Լուսինե Զաքարյան երևույթի Առաքելությունը դեռ չի ավարտվել...
10/04/2018 22:33
Թշնամու արձակած կրակոցից Արցախում զինվոր է զոհվել
10/04/2018 12:20
Արմեն Սարգսյանը ստանձնեց ՀՀ նախագահի պաշտոնը
09/04/2018 13:44
Թշնամին Նախիջևանից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
08/04/2018 20:59