Ցեղասպանության ողբերգական հետևանքները

23/03/2018 20:11

Ցեղասպանության ողբերգական հետևանքները

Ներկայացնում ենք Armenianweekly.com-ում հրապարակված հոդվածը ցեղասպանության հետևանքների և թուրքահայերի ողբերգական պատմությունների մասին:

«Հայ տղաները, ովքեր Հայոց Ցեղասպանության հետևանքով որբացել էին, զորակոչվեցին թուրքական բանակ 1920թ. հայ-թուրքական պատերազմի  ընթացքում Քյազըմ Կարաբեքիրի թևից հայերի դեմ կռվելու համար: Այս լուսանկարներն արվել են Ամերիկյան ռազմական առաքելության (1919) Հայաստան կատարած այցի ժամանակ, որը ղեկավարվում էր գեներալ Ջեյմս Ջ. Հարբորդի կողմից:

Նախորդ ամիս թուրքական կառավարությունը գործարկեց մի կայք, որտեղ Թուրքիայի քաղաքացիները կարող են տեսնել իրենց ակունքները մինչև 1850-ականների կեսերը: Հարյուրավոր պատմություններ տպագրվեցին և տարածվեցին սոցիալական ցանցերով, որը ցնցում առաջացրեց Թուքրիայում: Բացի այդ, բազմաթիվ թուրքեր բացահայտեցին, որ ունեն ալբանական, արաբական, պոնտացի հույների և ամենավատն է՝ հայկական արմատներ: Հաղորդագրություններ տարածվեցին, որ ուլտրա-ազգայնամոլական և Թուրքիայի ծայրահեղական կուսակցության որոշ  անդամներ դուրս են թափվել շենքերից, դեպրեսիայի մեջ են ընկել, նույնիսկ ինքնասպանություն գործել իրենց ընտանիքի հայկական ակունքները բացահայտելուց հետո:

Արդյո՞ք այս պատմությունները ճիշտ են, թե չափազանցված, նախնիների հարցը շատ ճգնաճամային է և որոշ դեպքերում նույնիսկ մահացու Թուրքիայում:

Ավելի վաղ Հրանտ Դինքը շարունակ հալածվել է, դատապարտվել «թրքությունը վիրավորելու համար» և սպանվել այն բանից հետո, երբ բացահայտեց, որ Քեմալ Աթաթուրքի որդեգրած աղջիկը և Թուրքիայի ռազմական պատմության առաջին կին օդաչուն՝ Սաբիհա Գոգչենը, իրականում հայ աղջիկ էր, ով որբացել էր Հայոց Ցեղասպանության ժամանակ: Մեկ այլ դեպքում, Թուրքիայի նախկին նախագահը տուգանեց խորհրդարանի ընդդիմադիր անդամին «իրեն մեղադրելու և վիրավորելու համար»՝ ասելով, որ նրա ընտանիքը Կեսարիայի հայեր էին»: Եվ մինչ օրս էլ, հայ ասելը մեծագույն վիրավորանք է, կան բազմաթիվ արձանագրված և չարձանագրված պատմություններ հարգված թուրքերի մասին, ովքեր հայկական արմատներ ունեն՝ ներառյալ նախկին նախագահը, մեկ այլ նախկին նախագահի կինը և բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ: Արձանագրված պատմություններից մեկում նախկին ընդդիմադիր առաջնորդի ընտանիքը, ուլտրա-ծայրահեղական մի թուրք, իրականում Սև ծովի շրջանում իսլամ ընդունած մի ընտանիքից է, ում հայ սերունդներն այժմ ապրում են Կանադայում:

Երբ այս պաշտոնական կայքը հրապարակային դարձավ, ես անմիջապես մտածեցի՝ ինչպես են թաքնված հայերի արմատները արձանագրվել, և արագ հետազոտությունը բացահայտեց, որ նրանցից ոչ մեկը հայ չի գրանցված: Նրանց ընտանիքի պատմությունը սկսվում է մուսուլմանությունից հետո թուրքական անուններից: Չնայած արձանագրված փաստ կա, որ կառավարությունը պահում է թրքացած և քրդացած հայերի մանրամասն արձանագրությունները, այդ արձանագրությունները հանրային չեն դարձնում և չկան այս նոր կայքում:   

Հետաքրքրական է այն հանգամանքը, որ շատ հայեր, ովքեր սպանվել, կորել և տեղահանվել են ցեղասպանության ընթացքում, այդ կայքում նշված են՝ իբրև «ողջ են»: Շատ հայ ընտանիքներ, ովքեր գիտեին իրենց պապերի և տատերի  ողբերգական ճակատագիը, ովքեր ծնվել էին 1850-ականներից հետո, այժմ բացահայտում են, որ այդ մարդիկ դեռ «ողջ» են՝ համաձայն կայքի տվյալների:

Ուզում եմ այստեղ կապել երկու հետաքրքիր և մի փոքր հայտնի պատմություններ ակունքների մասին:

1880-ականներին ունևոր մի հայ ընտանիք ապրում էր Մալաթիայի գյուղերից մեկում: Շրջանը ահաբեկվեց քրդական ցեղերի կողմից, ովքեր հաճախ էին ներխուժում հայկական գյուղեր:

Ի վերջո, սկսեցին կազմակերպվել ֆիդայական շարժումները հայկական գյուղերը պաշտպանելու համար: Հայ ֆիդայի առաջնորդներից մեկը մի անգամ գալիս է այս ունևոր ընտանիքի մոտ և խնդրում փող՝ զենք ու ձիեր գնելու համար:

Ունևոր հայն ասում է, որ երկու օրվա ընթացքում կորոշի՝ համաձայնվի, թե՝ ոչ: Երկու օր անց ֆիդային վերադառնում է, և հայը մերժում է փող տալ: Ֆիդային սպանում է այդ մարդուն: Այրին երեխայի հետ փախչում է Իզմիր, որտեղ ընդունում է իսլամ և մեծացնում որդուն՝ նրա մեջ հայերի հանդեպ ատելություն սերմանելով: Այդ տղան մեծանում է որպես Իսմեթ Ինոնու (1884-1973), հետո դառնում է Թուրքիայի երկրորդ նախագահը՝ Քեմալ Աթաթուրքից հետո և բնականաբար վերածվում Թուրքիայում հայերի և մյուս փոքրամասնությունների վատագույն թշնամին Իթթիհադի ղեկավարներից հետո:

1942-ին Ինոնուն առաջ քաշեց «Հարստության հարկը»՝ ակնհայտորեն  փորձելով օգնել Թուրքիային հաղթահարել պատերազմի տնտեսությունը, բայց փոքրամասնություններին ջախջախելու մտայնությամբ:

Հարկերը սահմանվում էին հիմնվելով  էթնիկ ծագման վրա՝ ամենաբարձրը հարկվում էին հայերը՝ 232%, հրեաները՝ 184%, հույները՝ 159%, իսկ թուրքերը միայն 4.9%:

Վճարման վերջնաժամկետը 15 օր էր, ով չէր կարողանում վճարել ձերբակալվում էր  և ուղարկվում արևելյան նախահնգներ՝ քարի հանքում բանվոր աշխատելու, ճանապարհներ և թունելներ կառուցելու համար: Այս հարկերը փոքրամասնությունների հաշվին թուրքերին հարստացրին: Շատ հայեր իրենց ողջ գույքը չնչին գներով վաճառելուց հետո սննկացան, բայց չկարողացան ձեռք բերել պահանջված գումարը՝  ընկնելով աշխատանքային ճամբարներ և այնտեղ մահանալով: 1964թ. Ինոնուն հետագայում ճնշեց հույներին, երբ 45 հազար հոգու տեղահանեց, ովքեր ունեին հունական և թուրքական քաղաքացիություն Կիպրոսյան ճգնաժամի ընթացքում: Նրանց 10 օր տրվեց լքելու իրենց բնակավայրերը, գույքը, իրերը և հեռանալ երկրից թույլատրվող 20 դոլարով և 20 կգ  ճամպրուկով: Իսմեթ Ինոնուի հայկական արմատների մասին պատմող պատմությունը հաստատվել է Ինոնուի ընտանիքի ընկերոջ՝ հայտնի պատմաբան Պարս Թուգլաչի կողմից:

Մեկ այլ պատմություն ևս. Ալի Քեմալը 1910-ականներին հայտնի լիբերալ լրագրող և Իքդամ թերթի խմբագիրն էր Օսմաանյան կայսրությունում: Նա նաև ընդդիմադիր Լիբերալ Միավորում կուսակցության անդամ էր և բազմիցս էր քննադատել Իթթիհադ Թերաքի կուսակցության կառավարման մեթոդը:

Նա կոպտորեն քննադատում է իշխող կուսակցությանը  պատերազմի մեջ մտնելու և իր իսկ հայ քաղաքացիների հանդեպ «պատերազմական հանցագործություններ և կոտորածներ» իրականացնելու համար: Նրա խմբագրականները և հիասքանչ ելույթներն այնքան շատ էին հայերի պաշտպանությանն ուղղված, որ պրո-իթթիհադական լրատվամիջոցները նրան սկսեցին կոչել «Արթին Քեմալ»:

Պատերազմից հետո, երբ Օսմանյան Թուրքիան պարտվեց և Իթթիհադի առաջնորդները փախան երկրից, Սուլթանը նոր կառավարություն նշանակեց և Քեմալը բանավոր կերպով դարձավ Ներքին գործերի նախարար: Ալի Քեմալը շարունակ պահանջում էր, որ Իթթիհադի առաջնորդները պատժվեն և դատապարտվեն: Մինչ նա շարունակում էր իր գործունեությունն ընդդեմ Իթթիհադի առաջնորդների և հայերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ, նա որոշեց իր բրիտանացի կնոջն ու երեխաներին ապահովության համար ուղարկել Անգլիա: Դժբախտաբար հոսանքը շուռ եկավ Քեմալի դեմ: Քեմալը բռնվեց Ստամբուլի Թոկալիթյան հյուրանոցի վարսավիրանոցում: Անկարայի դատավարության ժամանակ Աթաթուրքի հրամանատարներից մեկը հրամայեց իր զինվորներին կախել Ալի  Քեմալին, ում վերջույթները մասնատված էին, բայց նա դեռ ողջ էր: Քեմալի ընտանիքը տեղավորվեց Բրիտանիայում, և իր մեծ թոռը՝ Բորիս Ջոնսոնը հետագայում դարձավ Լոնդոնի քաղաքապետը, իսկ ներկայումս Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար է»:


Այս թեմայով

ֆեյսբուք