«Ստալինն է Արցախը հանձնել Ադրբեջանին». «Ալ-Ջազիրա»-ի հաղորդումը

«Ստալինն է Արցախը հանձնել Ադրբեջանին». «Ալ-Ջազիրա»-ի հաղորդումը

1988թ-ի երկրաշարժից 30 տարի անց

1988թ-ի երկրաշարժից 30 տարի անց

Տիգրանակերտի թանգարանից մ.թ.ա. առաջին դարի պարթևական մետաղադրամ է անհետացել

28/09/2018 19:57

Տիգրանակերտի թանգարանից մ.թ.ա. առաջին դարի պարթևական մետաղադրամ է անհետացել

Արցախի «Տիգրանակերտ» պետական պատմամշակութային արգելոցում գտնվող թանգարանի երկրորդ սրահի ցուցափեղկից անհետացել է մ.թ.ա. առաջին դարով թվագրվող պարթևական արծաթյա մետաղադրամը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանն ասաց, որ թանգարանի գործունեության ընթացքում առաջին անգամ է նման դեպք պատահում:

«Որևէ գիտակ մարդ նման բան չէր անի: Իհարկե, շատ տհաճ դեպք է, բայց հուսով ենք, որ կբացահայտվի»,-ասաց նա՝ հավելելով, որ իրավապահներն արդեն աշխատանքներ են տանում դեպքը բացահայտելու առնչությամբ:

Պետրոսյանը նշեց, որ պարթևական դրամը հայտնաբերվել է Տիգրանակերտի անտիկ դամբարանադաշտի 2010 թվականի պեղումներից: «Դրամը գտնվում էր շատ ծանր ապակե կափարիչի տակ և ինչ-որ մեկին հաջողվել է այն բարձրացնել ու հանել»,-ասաց Պետրոսյանը:

Դեպքի առթիվ տարվում է նախաքննություն

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`