Փաշինյանի կոշտ պատասխանը՝ Ալիևին Նժդեհին ֆաշիստ ներկայացնելու վերաբերյալ

Փաշինյանի կոշտ պատասխանը՝ Ալիևին Նժդեհին ֆաշիստ ներկայացնելու վերաբերյալ

Վրաստանում անցկացվում նե քննություններ բոլոր առարկաներից՝ բացի հայոց լեզվից․ ուսուցչի բաց նամակը

27/09/2019 16:56

Վրաստանում անցկացվում նե քննություններ բոլոր առարկաներից՝ բացի հայոց լեզվից․ ուսուցչի բաց նամակը

Վրաստանի Մառնեուլիի շրջանի Դամիա գյուղի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լյուդմիլա Բադալյանը (Նալբանդյան) դիմում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին: Aliq.ge-ին ներկայացնում է դիմումն՝ անփոփոխ.

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարգելի՛ նախարար Արայիկ Հարությունյան

Ձեզ դիմում է Վրաստանի Հանրապետության Մառնուլի շրջանի Դամիա գյուղի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լյուդմիլա Բադալյանը (Նալբանդյան)։

Վրաստանում անց են կացվում դասընթացներ և քննություններ բոլոր առարկաներից՝ բացի հայոց լեզվից։ Մեր աշխատանքը վտանգի տակ է։

Ես դիմում եմ Վրաստանի հայոց լեզվի բոլոր ուսուցիչների անունից. կազմակերպեք դասընթացներ, քննություններ, մենք էլ սերտիֆիկատացվենք, լիարժեք աշխատենք։ Հույս ունեմ,որ կօգնեք մեզ մեր հայրենանվեր գործը շարունակենք։

Հարգանքներով՝ Լ. Բադալյան (Նալբանդյան)»:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`