«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Վանի թագավորության հոգևոր կենտրոնը՝ Մուծածիրի տաճարը, հայտնաբերվել է Իրաքում

12/07/2014 22:56

Վանի թագավորության հոգևոր կենտրոնը՝ Մուծածիրի տաճարը, հայտնաբերվել է Իրաքում

Բնական չափի արձաններ և վաղուց ի վեր հողի տակ թաղված վաղագույն տաճարի հիմք է հայտնաբերվել: Հայտնաբերվածը Արդինի-Մուծածիրի(Մուսասիր) տաճարն է, որը նվիրված է Վանի գերագույն աստծուն՝ Հալդիին, և հայտնաբերվել է Իրաքի հյուսիսում, որն այսօր Քուրդիստան է կոչվում:Գրում է Livescience.com կայքը:

Գտածոները թվագրվում են երկաթե դարին մեզանից շուրջ 2500 տարի առաջ: Այս տարածքը պատկանել է հայոց հնագույն Վանի թագավորությանը:

Նիդերլանդների Լեյդենի համալսարանի դոկտորականի թեկնածու Դլշադ Մարֆ Զամուան պատմում է, որ ինքը պեղումներ չի արել, պարզապես տեղի բնակիչներն են պատահաբար հայտնաբերել տաճարի հիմքերը:

Տաճարի հիմքերը հայտնաբերվել են գյուղում, մինչդեռ մյուս գտածոները, ներառյալ վայրի այծի բրոնզե արձանը, որի երկարությունը 8.4 սմ է, իսկ բարձրությունը՝ 8.3 սմ, հայտնաբերվել է Իրաքից հարավ, որտեղ Իրաքի, Իրանի և Թուրքիայի սահմանները են հատվում:

Սա Մուծածիր-Արդինիի տարածքն է, որը երկաթե դարում Վանի թագավորության հոգևոր կենտրոնն էր, իսկ տաճարը նվիրված էր Վանի գերագույն աստծուն՝ Հալդիին: Զամուան վստահ է, որ գտածոներն ու տաճարի հիմքերը վկայում են, որ հայտնաբերվել է սուրբ քաղաք Մուսասիրը:

Կորած վաղագույն քաղաքի տաճարը

«Իմ ամենամեծ ձեռքբերումը տաճարի հիմքերի հայտնաբերումն է, որը նվիրված է Հալդիին»,- ասում է Զամուան:

Տաճարի գտնվելու վայրը երկար ժամանակ առեղծված էր, բայց հիմքերի հայտնաբերումը թույլ է տալիս կարծել, որ այն կարող է լինել շրջակայքում:

Նշենք, որ Մուծածիրի քարանձավը հայտնաբերվել էր 19-րդ դարում Խորսաբադում: Հայտնաբերված քարանձավում երևում են տներ, որոնք ունեն 3 պատուհաններ երկրորդ հարկում և առաջին հարկում դուռ: Հենց 19-րդ դարում էլ հայտնաբերվել է Մուսասիրի տաճարի պատկերը:

Քուրդիստանում աշխատելու ընթացքում Զամուան հայտնաբերել է նաև մի քանի արձաններ 7.5 ոտնաչափ (2.3 մետր) բարձրության: Արձանները պատրաստված են բազալտից, ավազաքարից, որոշ արձաններ մասնատված են:

Բոլոր արձանները տղամարդկանց կերպարներ են, որոնց մի մասը «իրենց  աջ ձեռքին բաժակ ունեն, իսկ ձախ ձեռքը դրված է որովայնին,- ասում է Զամուան,- նրանցից մեկը ձեռքին կացին ունի, մեկ ուրիշը՝ դաշույնով է»:

Նոր գտածոների մեծամասնությունը թվագրվում է մ.թ.ա. 17-16-րդ դարերին, երբ Մուծածիրը անկում ապրեց և Մերձավոր արևելքում սկսեցին իշխել կիմմերները:

Զամուան նշում է, որ այսօր հնավայրը վտանգի տակ է Իրաքում տիրող իրավիճակի պատճառով: Աշխատել այդ տարածքում շատ բարդ ու վտանգավոր է: Բացի այդ՝ ապստամբների հարձակումների հետևանքով սոսկալի վնասներ կարող են հասցվել հնավայրին:

Հ.Գ. Նշենք, որ Հալդիի գլխավոր տաճարում՝ Արդինի-Մուծածիրում են կատարվել գերագույն արքայի օծման և թագադրման սրբազան ծեսերն ու արարողությունները։ Հալդիի անունով են սրբագործվել Վանի արքաների ռազմական և շինարարական բոլոր գործերը։ Որպես հավելում նաև նշենք, որ Մուծածիրի տաճարի ոճը Հայաստանից անցել է Փոքր Ասիա, այնտեղից՝ Հունաստան, ապա՝ Հռոմ, որտեղից էլ տարածվել է ողջ աշխարհում: Գառնիի տաճարը դրա վառ օրինակն է:

Վանի թագավորության հոգևոր կենտրոնը՝ Մուծածիրի տաճարը, հայտնաբերվել է Իրաքում Վանի թագավորության հոգևոր կենտրոնը՝ Մուծածիրի տաճարը, հայտնաբերվել է Իրաքում Վանի թագավորության հոգևոր կենտրոնը՝ Մուծածիրի տաճարը, հայտնաբերվել է Իրաքում Վանի թագավորության հոգևոր կենտրոնը՝ Մուծածիրի տաճարը, հայտնաբերվել է Իրաքում

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`