Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Վանա կատուները Հայկական լեռնաշխարհում ապրում են մի քանի հազարամյակ. ուսումնասիրություն

04/11/2019 23:36

Վանա կատուները Հայկական լեռնաշխարհում ապրում են մի քանի հազարամյակ. ուսումնասիրություն

Համաձայն վերջին գիտական ուսումնասիրությունների՝ կատուներն ընտանի են դարձել մոտ տասը հազար տարի առաջ Մերձավոր Արևելքում։ Նրանց նախնիները վայրի լիբիական կատուներն (Felis silvestris lybica) են եղել, իսկ առաջին տերերը՝ Եգիպտոսի եւ Լևանտի ֆերմերները։

Գիտնականները կարծում են, որ առաջին վարժեցված գիշատիչների մեջ չեն եղել դնչին և թաթերին բաց գույնի պտերով կենդանիներ. նման երանգավորման գենետիկ տարբերակներն ի հայտ են եկել միայն միջին դարերում։

Կատուների ցեղատեսակները, որոնք արտաքնապես չեն փոխվել հազարամյակներ, հաստատում են այս վարկածը։ Նման ցեղատեսակներից են Վանա կատուները՝ սպիտակ երկարամազ կենդանիներ՝ ականջների հետևում պտերով, որոնք համարվում են աշխարհում հնագույն կատվատեսակներից մեկը։ Վանա կատուների ԴՆԹ-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Հայկական լեռնաշխարհում՝ Վանա լճի շրջակայքում, կենդանիները բնակություն են հաստատել դեռևս մի քանի հազար տարի առաջ: Գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

կենդանիների գենոմում կան մի քանի մուտացիաներ, որոնք օգնել են նրանց հարմարվել լճի ափերին բնակվելուն։ Այս տեսակի ներկայացուցիչները սիրում են ջուրը, հիանալի լողում են և կարողանում են ձուկ որսալ ծանծաղ ջրերում։ Նրանք չունեն բրդատակի աղվամազ, իսկ մորթին ջուր չկլանող հատկություն ունի, ուստի շատ արագ չորանում է։

Վանա կատուները չունեն հատուկ ժառանգական հիվանդություններ, բայց երփներանգ աչքերով Վանա կատու բուծելու բոլոր փորձերն ապարդյուն են անցնում, քանի որ պարբերաբար հանգեցնում են խուլ սերնդի ի հայտ գալուն։

Ֆինն գիտնականների ուսումնասիրության համաձայն՝ Վանա կատուներն ավելի ագրեսիվ են մարդկանց և կենդանիների հանդեպ, քան այլ ցեղատեսակների կատուները։ Նրանք համարվում են մեկ տիրոջ կատու և վարքով ավելի շատ նման են շներին։ Գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`