«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Վահե Գրիգորյանը չի մասնակցի Քոչարյանի գործով դատավորի դիմումի հիման վրա գործի քննությանը

10/07/2019 18:30

Վահե Գրիգորյանը չի մասնակցի Քոչարյանի գործով դատավորի դիմումի հիման վրա գործի քննությանը

Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը չի մասնակցի 2019 թ. օգոստոսի 20-ին կայանալիք Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորի դիմումի հիման վրա Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությանը։ Այս մասին տեղեկացնում է Սահմանադրական դատարանի կայքը։

2019թ. հուլիսի 8–ի աշխատակարգային որոշմամբ՝ Վահե Գրիգորյանի մասնակցությունը գործի քննությանն անհնարին է, քանի որ նա մասնակցել է հիշյալ գործի քննությանն այլ դատարանում։

Նշենք, որ Վահե Գրիգորյանը՝ նախքան ՍԴ դատավոր ընտրվելը, հանդիասացել է «Մարտի մեկի» գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը։
Նույն օրը Սահմանադրական դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուների գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումի վերաբերյալ որոշում էր կայացրել երեք հարցադրումներից երկուսը մերժել, իսկ մեկով՝ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի (ՀՀ սահմանադրական կարգը տապալելու)` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասով, ընդունել քննության: Նշենք, որ քրեական օրենսգրքի հենց այս հոդվածի հատկանիշներով է «Մարտի մեկի» գործով մեղադրանք առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, Սեյրան Օհանյանին։

Գործի դատաքննությունը կկայանա 2019 թվականի օգոստոսի 20-ին՝ ժամը 10.00-ին:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`