Ստամբուլում լույս է տեսել «Այնթապ 1915-1922» գիրքը՝ Հայոց ցեղասպանությունից փրկված հայ քահանայի հիշողությունների օրագիրը
15/11/2017 09:44

«Ակօսը»-ի փոաանցմամբ՝ Ստամբուլում թուրքերեն լեզվով հրատարակվել է Հայոց ցեղասպանությունից փրկված հայ քահանա Ներսես Բաբայանի հիշողությունների օրագիրը, որը գրքի տեսքով լույս է ընծայվել Այնթապի հայերի պատմության ուսումնասիրմամբ զբաղվող թուրք պատմաբան Ումիթ Քուրտի և պատմության հիմնադրամի «Յուրթ» հրատարակչատան կողմից:
«Այնթապ 1915-1922» աշխատության մեջ քահանա Բաբայանը պատմում է հայերի անհիմն ձերբակալությունների, հայկական թաղամասերում կազմակերպվող խմբակային հարձակումների, տեղի հայության վերապրած կոտորածների ու բռնի աքսորի մասին:
Գրքի մեկ այլ կարևոր առանձնահատկությունն այն է, որ մինչև 1922 թվականն այստեղ ապրած հայ քահանան լույս է սփռում 1918 թվականին Այնթապ վերադարձող հայերի ու քաղաքը ֆրանսիական զորքի կողմից գրավվելուց հետո թուրքական բանակի դեմ մղած պայքարի վրա:
Նվում է, որ թեև ֆրանսիական զորքի՝ Այնթապ մտնելուց հետո հայերը փորձել են մղվող պատերազմում պահպանել համեմատաբար չեզոք դիրք, սակայն ի վերջո, լուրջ աջակցություն են ցուցաբերել ֆրանսիացիներին, և հենց նրանց շնորհիվ ֆրանսիական բանակը կարողացել է իր վերահսկողության տակ առնել Այնթապի զգալի մասը, թեև տեղի հայերի՝ սպասումներն այստեղ այդպես էլ չարդարացան:
Այս թեմայով
Լուսինե Զաքարյան երևույթի Առաքելությունը դեռ չի ավարտվել...10/04/2018 22:33
Թշնամու արձակած կրակոցից Արցախում զինվոր է զոհվել10/04/2018 12:20
2017թ. Հայաստանի 3857 քաղաքացի Գերմանիայում ապաստան ստանալու դիմում է ներկայացրել 09/04/2018 11:28
Թշնամին Նախիջևանից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ08/04/2018 20:59
Հռոմի պապը Վատիկանի պարտեզներում կօծի Գրիգոր Նարեկացու արձանը04/04/2018 22:53
Իսրայելցի նախարար. Իսրայելը պետք է ճանաչեր Հայոց ցեղասպանությունը02/04/2018 19:11
Բողոքի ակցիաները շարունակվում են (Լուսանկարներ, տեսանյութ)
19/04/2018 22:33
Արմեն Սարգսյանի հայտարարությունը ցույցերի վերաբերյալ
19/04/2018 19:10
Բաղրամյան պողոտա-Ֆրանսիայի հրապարակ հատվածում նստացույցը շարունակվում է (Տեսանյութ)
16/04/2018 19:13
Արդյո՞ք առաքելությունը կատարված է. Ավելի քան 100 հրթիռ Սիրիայի օբյեկտների ուղղությամբ
14/04/2018 18:14
Փայլանը կարող է զրկվել պատգամավորական մանդատից
13/04/2018 22:23
Լուսինե Զաքարյան երևույթի Առաքելությունը դեռ չի ավարտվել...
10/04/2018 22:33
Թշնամու արձակած կրակոցից Արցախում զինվոր է զոհվել
10/04/2018 12:20
ֆեյսբուք
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ
Բաղրամյան պողոտա-Ֆրանսիայի հրապարակ հատվածում նստացույցը շարունակվում է (Տեսանյութ)
16/04/2018 19:13
Արմեն Սարգսյանի հայտարարությունը ցույցերի վերաբերյալ
19/04/2018 19:10
Բողոքի ակցիաները շարունակվում են (Լուսանկարներ, տեսանյութ)
19/04/2018 22:33