14-17-րդ դարերի հայկական մշակույթը ցուցադրվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում

14-17-րդ դարերի հայկական մշակույթը ցուցադրվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում

Ստամբուլի Քընալը կղզում փորձել են հայ երեխայի առևանգել

17/08/2018 00:41

Ստամբուլի Քընալը կղզում փորձել են հայ երեխայի առևանգել

«Ակօս»-ը գրում է, որ Ստամբուլի Քընալը կղզում հայ երեխայի առևանգման փորձ է իրականացվել, որը խուճապի պատճառ է դարձել հայաշատ կղզում:

Նշվում է, որ երեխային փորձել են առևանգել տեղի եկեղեցում գործող երաժշտական խմբակի դասին գնալու ճանապարհին։ Երեխան պատմել է, որ անծանոթ երեք անձինք նրան են մոտեցել ու փորձել տանել իրենց հետ, ասելով. «Արի քեզ կոնֆետ տանք, քեզ վանք տանենք։ Եթե մեզ հետ չգաս՝ կառևանգենք քեզ»։

Երեխան հասցրել է տեղի ունեցածի մասին տեղյակ պահել մայրիկին՝ ձեռքի վրա եղած խելացի ժամացույցի միջոցով։ 

«Մամա, ինձ հիմա առևանգում են, ճիշտ եմ ասում, օգնեք, հեռախոսս անջատում են», - երեխայի ահաբեկված զանգն է հիշում մայրը։ 

Երեխան ավելի ուշ կարողացել է դուրս պրծնել հանցագործների ձեռքից ու տուն վազել։

Պարբերականը նկատում է, որ երեխային առևանգել փորձած խումբը դեռ ազատության մեջ է, իսկ միջադեպը մեծ խուճապ է առաջացրել տեղի հայ համայնքում։ Երեխայի ծնողները պահանջել են, որպեսզի կղզում խստացվեն անվտանգության նորմերը։

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`