Խեթեր. թագավորություն, որ փոխեց հին աշխարհը

Խեթեր. թագավորություն, որ փոխեց հին աշխարհը

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

Ստամբուլի հայաշատ փողոցի հայկական անվանումը փոխվել է թուրքական անվամբ

08/01/2019 21:25

Ստամբուլի հայաշատ փողոցի հայկական անվանումը  փոխվել է թուրքական անվամբ

Պոլսահայ համայնքի ակտիվ գործիչներից Նազարեթ Դավիթյանը տեղեկացնում է, որ Ստամբուլի Բաքըրքոյ շրջանում գտնվող Տատյան փողոցից անհետացել է փողոցի «Տատյան» անունը մատնանշող ցուցանակը և դրա փոխարեն «Մաբեթ» գրառմամբ նոր ցուցանակ է հայտնվել։ Նրա խոսքով մի քանի տարի առաջ հայերի շրջանում մեծ ոգևորություն էր առաջացրել փողոցը հայտնի հայկական Տատյան գերդաստանի պատվին անվանակոչելու հանգամանքը։ Այդ փողոցում են գտնվում Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին և Տատյան վարժարանը։ Փողոցը «Տատյան» անվանելուց հետո, չնայած ազգայնականների բարձրացրած դժգոհություններին, քաղաքային իշխանությունները տեղի չտվեցին և հաստատեցին հայկական Տատյան անվանումը։ Բայց այժմ անհասկանալի պայմաններում «Տատյան» գրությամբ ցուցանակն անհետացել է և փողոցն անվանափոխվել է որպես Մաբեթի փողոց։


Հիշեցնենք, որ Տատյանները 18-20-րդ դարերում Օսմանյան կայսրությունում պետական, հայ ազգային-հասարակական գործիչներ, նշանավոր մտավորականներ են եղել։Ուսումնասիրողները Սուլթան Մահմուդի գահակալության շրջանն անվանել են «Տատյան դար»։ Տատյանները նյութական միջոցներ են տրամադրել Վենետիկի Մխիթարյաններին, ազդեցիկ դեր խաղացել Կոստանդնուպոլսի հայ համայնքի կրոնական և մշակութային կյանքում։ Տատյանների ամառանոցում ստորագրվել է Սան Ստեֆանոյի ռուս-թուրքական պայմանագիրը (1878)։ Տատյանների նախահայրը՝ արհեստավոր Մահտեսի Առաքել Տատյանը (1753-1812) Կոստանդնուպոլիս է գաղթել Ակն գավառի Ապուչեխ գյուղից։ 1795 թվականին ստացել է ամիրայի կոչում և նշանակվել Օսմանյան կայսրության արքունի վառոդապետ։ Այնուհետև, շուրջ 75 տարի Տատյանների շառավիղները ղեկավարել են Օսմանյան պետության զինագործարանները, թղթի արտադրությունը, բանակի հանդերձավորումը։ 


Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`