«Ստալինն է Արցախը հանձնել Ադրբեջանին». «Ալ-Ջազիրա»-ի հաղորդումը

«Ստալինն է Արցախը հանձնել Ադրբեջանին». «Ալ-Ջազիրա»-ի հաղորդումը

1988թ-ի երկրաշարժից 30 տարի անց

1988թ-ի երկրաշարժից 30 տարի անց

Սորոսի հիմնադրամը դադարեցրել է իր գործունեությունը Թուրքիայում

27/11/2018 20:24

Սորոսի հիմնադրամը դադարեցրել է իր գործունեությունը Թուրքիայում

Ծագումով հրեա միլիարդատեր, «Բաց հասարակության ինստիտուտի» հիմնադիր, «գունավոր հեղափոխությունների» հովանավոր Ջորջ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպությունը դադարեցրել է իր գործունեությունը Թուրքիայում:

2008 թվականից Թուրքիայում գործող նշյալ կազմակերպությունը հայտարարել է, որ իր գործունեության ողջ ընթացքում գործել է Թուրքիայի օրենքներին համահունչ և  բազմիցս ստուգումների է ենթարկվել Թուրքիայի ներքին գործերի նախարարության, Հիմնադրամների գլխավոր վարչություն կողմից։

Կազմակերպության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ կազմակերպությունը կարող է դադարեցնել գործունեությունը, եթե գործունեություն ծավալելու համար չկան նպաստավոր պայմաններ և չի կարող լուծել իր առջև դրված խնդիրները։

Ահա այդ նկատառումներից ելնելով՝ «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպությունը որոշել է հեռանալ Թուրքիայից՝ շեշտելով, որ թուրքական լրատվամիջոցներում հաճախակիանում են կազմակերպության մասին «անհիմն և սպեկուլյատիվ հրապարակումները»: Նման մթնոլորտն այլևս անհնար ու անիմաստ է դարձնում կազմակերպության հետագա գործունեությունը։

Նշենք, որ Թուրքիայում Սորոսի հիմնադրած կազմակերպությանը մեղադրում են երկրում խժդժություններ հրահրելու մեջ:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`