Նոր կադրեր Ապրիլյան պատերազմ․ ապրիլի 2, Սեյսուլան, ազատագրված հերոսական 116 մարտական դիրքը օդից

Նոր կադրեր Ապրիլյան պատերազմ․ ապրիլի 2, Սեյսուլան, ազատագրված հերոսական 116 մարտական դիրքը օդից

Սյունիքում 10 գյուղ կա, որտեղ բնակիչ չկա

04/04/2019 20:33

Սյունիքում 10 գյուղ կա, որտեղ բնակիչ չկա

Բնակավայրերի մշտական բնակչության թվաքանակի մասին վիճակագրության վարչության հրապարակած ամենաթարմ տվյալների համաձայն Հայաստանում կան բնակավայրեր, որոնց բնակչության թիվը գրանցված է 0 (զրո)։ Այս մասին տեղեկանում ենք Կադաստրի կոմիտեի ֆեյսբուքյան էջից:

Ամենաշատ դատարկված բնակավայրերը Սյունիքի մարզում են՝ Կարդ, Կիցք, Ներքին Գիրաթաղ, Ոչեթի, Վերին Գեղավանք, Վերին Գիրաթաղ և Քարուտ գյուղերը, որոնք ներառված են Քաջարան, իսկ Աղբուլաղ, Վանանդ և Ձորակ գյուղերը՝ Գորիս համայնքի կազմում։

Մենք ուսումնասիրեցինք, թե տարիներ առաջ որքան բնակեցված են եղել գյուղերը։ Օրինակ՝ Կարդ գյուղը գտնվում է Կարդ գետակի ձախ ափին, Գեղի գյուղից 5 կմ արևմուտք։ 2004թ․ գյուղում ապրել է 106 մարդ, այսօր գյուղն ամայի է, որևէ բնակիչ չունի։ Ներքին Գիրաթաղը Քաջարան համայնքի հնագույն գյուղերից է։ Ներկայումս հաշվառված բնակչություն չկա։ Իսկ Քարուտը գտնվում է մարզկենտրոնից 36 կմ հյուսիս-արևմուտք՝ Գեղի գետի ձախակողմյան Կահուրդ վտակի ձորահովտում։ 2001թ․ գյուղում ապրել է 8 մարդ։, այսօր այն դատարկ է։ Մարզի մեկ այլ գյուղում՝ Վանանդում, 1989-ին ապրել է 45 մարդ։ Այսօր գյուղում մարդ չի ապրում։

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`