Սիրիական պատերազմում ընդհանուր առմամբ ավելի քան կես միլիոն մարդ է զոհվել

12/03/2018 22:49

Սիրիական պատերազմում ընդհանուր առմամբ ավելի քան կես միլիոն մարդ է զոհվել

Պատերազմական յոթ տարիների ընթացքում Սիրիայում զոհվել է շուրջ 511.000 մարդ: Reuters-ի փոխանցմամբ`այդ մասին հայտնում են բրիտանական ռազմական դիտորդական կազմակերպության ներկայացուցիչները, ովքեր այնտեղ մոնիթորինգ են իրականացրել:

Դիտորդական կազմակերպության ներկայացուցիչները, ովքեր հետևում են մահացածների թվին` օգտագործելով Սիրիայի ներսում կոնտակտների ցանցը, նշում են, որ որ զոհերի մոտ 85%-ը սպանվել է իշխանական ուժերի և նրանց դաշնակիցների կողմից:

Թեև պատերազմն արդեն ութերորդ տարվան է մոտենում, ինտենսիվ պայքարը շարունակվում է մի շարք շրջաններում, այդ թվում`մայրաքաղաք Դամասկոսից ոչ հեռու գտնվող Արևելյան Գուտա քաղաքում:

Այս թեմայով

ֆեյսբուք