Կառավարությունն արտահերթ նիստում քննարկում է արտակարգ դրություն հայտարարելու հարցը

Կառավարությունն արտահերթ նիստում քննարկում է արտակարգ դրություն հայտարարելու հարցը

Հայաստանի պատմության թանգարանում պահվող Քարաշամբի բրոնզեդարյա գավաթը

Հայաստանի պատմության թանգարանում պահվող Քարաշամբի բրոնզեդարյա գավաթը

Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը չի վերացվի

26/02/2020 19:07

Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը չի վերացվի
Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված երկրից չհեռանալու մասին ստորագրությունը չի վերացվի: Տեղեկությունը հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանների՝ ՀՀ 3-րդ նախագահի նկատմամբ կիրառված ստորագրությունը չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնելու բողոքը:

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 25-ին կայացավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը։ Սերժ Սարգսյանը մեղադրվում է մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար։ Դատարանի բակում նախկին նախագահին սատարելու էին եկել նրա ընկերները, նախկին հանրապետականներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ։

 

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`